Իսրայելի պաշտպանության բանակն արգելում է զինվորականներին, այդ թվում՝ պահեստազորիներին մեկնել Վրաստան և Ադրբեջան, իսկ նրանց, ովքեր այս երկրներում են գտնվում ոչ աշխատանքային նպատակով, կոչ է անում անհապաղ վերադառնալ հայրենիք։ Ըստ լրատվամիջոցների՝ Ցահալը համապատասխան հրահանգը տվել է օգոստոսի 11-ին։ Վրաստանի կառավարությունը դեռ չի արձագանքել այս հարցին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Վրացիները, հավանաբար, այլևս չեն կարողանա աշխատել Լեհաստանում պարզեցված ընթացակարգով
- 2 Հայաստանում ձերբակալվել է Ռուսաստանի կողմից հետախուզվող Վրաստանի քաղաքացի
- 3 Որոշ քաղաքացիներ կկարողանան ստանալ նույնականացման քարտեր կես գնով՝ 30 լարիով
- 4 CRRC. Բնակչության 78%-ը կարծում է, որ վիզայի ազատականացման դադարեցումը վնասակար կլինի
- 5 Չինաստանը Վրաստանին չի հրավիրել Պեկինում նախատեսված Հաղթանակի շքերթին
- 6 Վազիանիի բնակավայրում զինվորի դի է հայտնաբերվել
Ինչպես գրում է The Times of Israel-ը, հրահանգը տրվել է մտավախությունների ֆոնին, որ Իրանը կարող է փորձել այդ երկրներում թիրախավորել մարդկանց՝ ի պատասխան պաղեստինյան ահաբեկչական ՀԱՄԱՍ խմբավորման քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության։
Հրատարակության համաձայն՝ Ցահալից միայն ասել են, որ Իսրայելը մշտապես գնահատում է սպառնալիքը և համապատասխանաբար թարմացնում է այն երկրների ցանկը, որտեղ թույլատրվում է զինվորականների մուտքը։
Հուլիսի 31-ի գիշերը Իրանի մայրաքաղաք Թեհրանում սպանվել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն։ Ըստ ԶԼՄ-ների՝ նա զոհվել է տանը՝ ռումբի պայթյունից։ Իսրայելի իշխանությունները պաշտոնապես չեն ստանձնել միջադեպի պատասխանատվությունը, չնայած Իրանը սպառնում է պատասխան գործողություններ ձեռնարկել։ Ուրբաթ օրը, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ դիտարկում է Իսրայելի սահմաններից դուրս գտնվող թիրախներին հարվածելու հնարավորությունը։
Իսմայիլ Հանիեն Թեհրան է մեկնել Իրանի նոր նախագահ Մասուդ Փեզեշքիանիի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով։ Նշված միջոցառմանը, որն անցկացվել է հուլիսի 30-ին, Հանիեի հետ միասին ներկա է եղել նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
