Ծալկայի մունիցիպալիտետի Ղուշչի գյուղի մոտ գտնվող կամուրջը, որը հավանաբար կառուցվել է միջնադարում (V-XV դդ.), քանդվել է Քցիա գետի վարարման հետևանքով։ Կառուցվածքից մնացել են միայն սյուները։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 3 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 4 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 5 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 6 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
Հնագետ Գոդերձի Նարիմանիշվիլին, ով հրապարակել է դեպքի տեսանյութը, ասում է, որ կամուրջն ամբողջությամբ ավերված է և անհապաղ օգնության կարիք ունի։
«Մշակութային ժառանգության պահպանության գործակալությունը պետք է անհապաղ ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները հուշարձանը փրկելու համար։ Հիմա նշանակություն չունի, թե պաշտոնապես հուշարձանի կարգավիճակ ունի, թե՞ ոչ (նախկինում ունեցել է), դա իսկապես հուշարձան է։ Կամուրջը կարծես թե կառուցվել է միջնադարում և ինչպես երևում է դրա վերականգնումը տեղի է ունեցել տարբեր ժամանակներում։ Վերջին վերակառուցումն իրականացվել է 19-րդ դարի կեսերին։ Կամուրջը նկարագրել է Էքվթիմե Թաղաիշվիլին 19-րդ դարի վերջին»,- նշում է հնագետը։
Ծալկայի մունիցիպալիտետի քաղաքապետ Իլիա Սաբաձեն «Վրաստանի լուրերին» ասել է, որ կամրջի քանդման մասին տեղեկությունը տրամադրվել է մշակույթի և ենթակառուցվածքների նախարարություններին։ Այսօր նախատեսվում է մասնագետների այցը գյուղ։ Ըստ մունիցիպալիտետի քաղաքապետի՝ Ղուշչի հնարավոր է հասնել շրջանցիկ ճանապարհով, սակայն գետի մյուս ափին կան տեղի բնակչությանը պատկանող գյուղատնտեսական հողատարածքներ, և նրանք առանց կամրջի այնտեղ հասնելու համար ստիպված են անցնել մոտ 15 կիլոմետր։
«Մշակութային ժառանգության գործակալության աշխատակիցների գնահատումից հետո պետք է որոշվի, թե ինչպես է վերականգնվելու կամուրջը»,- ասում է Իլիա Սաբաձեն։
Ղուշչիի կամուրջը մշակութային ժառանգության անշարժ հուշարձանների ցանկում ներառված չէ, թեև 2007 թվականին պահանջել են կարգավիճակ տալ կամրջին։ Ըստ արձանագրության՝ քառաթև կամուրջը կառուցված է չմշակված քարից։ Կիսաշրջանաձև և հավասար չափերի կամարները կառուցվել են մշակված քարից։ Նրանք հենվում են երեք սյուների վրա, որոնց վրա գետի հոսանքի հակառակ ուղղությամբ կառուցված են կոնաձև հենարաններ։ Կամարների վրայով անցնում է դարակաձև քիվ, որն ավարտվում է մշակված քարից պատրաստված եզրաքարով։ Համաձայն գրանցման քարտին կցված լուսանկարի՝ կամրջի վրա առկա են հայերեն գրություններ։
