«Կիրբալի գյուղի մոտ տեղի ունեցածը ևս մեկ անգամ հաստատում է անվտանգության ծանր միջավայրը տեղում և խոսում է օկուպացիայի ծանր հետևանքների մասին, որոնց դեմ, ցավոք, Վրաստանի իշխանության հետ միասին ստիպված են դիմակայել նաև խաղաղ բնակիչները», - այսպես է արձագանքել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր՝ նոյեմբերի 6-ին, Գորիի շրջանի Կիրբալի գյուղում ռուս զինվորականների կողմից տեղի բնակչի սպանությանը։ Ղարիբաշվիլիի գրավոր հայտարարությունը տարածել է կառավարության վարչակազմը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Լարված իրավիճակ է Բոլնիսիում, որտեղ ավտովթարից երկու անչափահաս է զոհվել
- 3 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 4 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 5 ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի և կվտարի հանցագործների (Իվանիշվիլի և ընկերություն) հարազատներին․ Ուիլսոն
- 6 Իվանիշվիլին պետք է որոշում կայացնի և նշանակվեն նոր ընտրություններ․ նախագահ
«Ցավակցում եմ մահացածի ընտանիքի անդամներին և հարազատներին այս ծանրագույն ողբերգության համար։ Պետությունն այս դժվարին պահերին նրանց կողքին է։
Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքում Գորիի մունիցիպալիտետի Կիրբալի գյուղի մոտ տեղի է ունեցել ծանրագույն միջադեպ՝ ապօրինի ձերբակալելու փորձի ժամանակ Ռուսաստանի օկուպացիոն ուժերի ներկայացուցիչի կողմից հրազենից արձակված կրակոցից Վրաստանի քաղաքացի է սպանվել։
Նշված միջադեպի կապակցությամբ գործարկվել են բոլոր համապատասխան մեխանիզմները, տեղեկացվել են միջազգային գործընկերները։ Ակտիվ աշխատանքներ են տարվում օկուպացիոն ուժերի կողմից ապօրինաբար ձերբակալված Վրաստանի ևս մեկ քաղաքացու շուտափույթ ազատ արձակելու ուղղությամբ։
Կոչ ենք անում միջազգային հանրությանը համապատասխան գնահատական տալ և արձագանքել տեղի ունեցածին, ինչպես նաև օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչներին՝ համագործակցել բոլոր կողմերի հետ՝ մեղավորին բացահայտելու և պատժելու համար»,- նշում է վարչապետը։
Տեղացիների խոսքով՝ սպանությունը տեղի է ունեցել Լոմիսի Սուրբ Գիորգի եկեղեցու մոտ։ Սա հենց այն տաճարն է, որի դուռը օրեր առաջ թիթեղով փակել էին օկուպացիոն ուժերի ներկայացուցիչները։
Կիրբալի գյուղը գտնվում է Գորի քաղաքից 30 կիլոմետր հեռավորության վրա, ունի մոտ 500 բնակիչ։ 2008-ի օգոստոսյան ռուս-վրացական պատերազմից հետո գյուղի գերեզմանատունը և հարյուրավոր հեկտար հողատարածքներ հայտնաբերվել են օկուպացիոն գծից այն կողմ։ Կիրբալին համարվում է Գորիի մունիցիպալիտետի օկուպացիոն գծի մոտ գտնվող գյուղերից ամենավտանգավորը։ Գյուղում գրեթե ընտանիք չի մնացել, որի անդամներից մեկին ռուս զինվորականները չեն ձերբակալել և չեն տեղափոխել Ցխինվալիի մեկուսարան։ Ռուս զինվորները ձերբակալում են տեղի բնակիչներին, երբ նրանք արածեցնում են իրենց անասուններին, գնում անտառ՝ վառելափայտ բերելու կամ եկեղեցի՝ աղոթելու: