Չեղարկելով գենդերային քվոտաները՝ մենք անտեսում ենք կանանց երկարատև պայքարի արդյունքները. Օմբուդսմեն

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին բացասաբար է գնահատում խորհրդարանում նախաձեռնված օրենքի նախագիծը, որի նպատակն է ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելով վերացնել գենդերային քվոտաները։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Հանրային պաշտպանի գնահատմամբ՝ նշված փոփոխությունները հատկապես ուշագրավ են այն հանգամանքով, որ խորհրդարանը կողմ է արտահայտվել գենդերային քվոտաների երկարաձգմանը մինչև 2032 թվականը, դրանով իսկ հստակ ընդգծելով կանանց քաղաքական մասնակցության կարևորությունը և համապատասխան անհրաժեշտ միջոցառումների իրականացումը կանանց ներգրավվածությունը մեծացնելու համար։

«Գենդերային քվոտայի մեխանիզմը ոչ թե կանանց տրվող արտոնություն է, այլ կանանց նկատմամբ խտրական վերաբերմունքը վերացնելու, կարծրատիպերի դեմ պայքարելու և միջազգային պարտավորությունները կատարելու կարևոր գործիք։

Կանայք ամեն օր բախվում են անտեսանելի խոչընդոտների, որոնք հնարավոր է վերացնել և երկրում էական հավասարության հասնել՝ բարելավելով պարտադիր գենդերային քվոտայի համամասնությունը և իրականացնելով այլ աջակցող միջոցառումներ:

Նախատեսվող օրենսդրական փոփոխություններով մենք անտեսում ենք կանանց երկարամյա պայքարի արդյունքները և վատթարացնում հավասարության հասնելու գործող մեխանիզմները։

Երկրի ժողովրդավարական զարգացման համար անհրաժեշտ է, որ կանանց ձայնը հստակ լսվի երկրի օրենսդիր մարմնում և քաղաքականություն մշակող այլ մարմիններում, որպեսզի օրակարգում լինեն կանանց կարիքներն ու գենդերային հավասարությունը խթանող միջոցառումները»,- ասել է հանրային պաշտպանը։

«Վրացական երազանքը» սատարում է «Գիրչի» կուսակցության օրինագիծը, որը նախատեսում է ընտրական օրենսգրքի փոփոխություն և գենդերային քվոտաների չեղարկում կուսակցության ընտրական ցուցակի կազմում։ Խորհրդարանը որոշել է արագացված կարգով քննարկել օրենքի նախագիծը։

«Այսուհետ, հատկապես ապագայում, կանայք պետք է Վրաստանի խորհրդարան մտնեն արժանիքներով և պրոֆեսիոնալիզմով, այլ ոչ թե քվոտաներով։ Մենք անցել ենք այն փուլը, որտեղ կարող է անհրաժեշտ լինել որոշակի դրական խտրականություն։ Այո, մենք իրավացի էինք, երբ խոսում էինք քվոտաների մասին և ասում, որ դա կօգնի կանանց հզորացնել: Այսօր մենք այն փուլում ենք, երբ կարող ենք ազատորեն ասել, որ կանանց իրավունքները, նրանց ներգրավվածությունը հասարակական-քաղաքական կյանքում այնպիսի մակարդակի վրա են, որ նրանք վաստակի և պրոֆեսիոնալիզմի, այլ ոչ թե քվոտաների հիման վրա իրենց տեղը կունենան ապագա խորհրդարանում և ինքնակառավարման մարմիններում»,- ասել է խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկան Մդինարաձեն։

2020 թվականին իշխող կուսակցության աջակցությամբ ընտրական օրենսգրքում փոփոխություն է մտցվել, ըստ որի՝ կուսակցությունները պարտավոր են 2024 թվականի հոկտեմբերի 26-ի և դրան հաջորդող՝ մինչև 2028 թվականը անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների համար կուսակցական ցուցակները կազմել այնպես, որ ցուցակի յուրաքանչյուր քառյակում առնվազն մեկը լինի կին։ «Վրացական երազանքի» նախաձեռնությամբ 2023 թվականի փետրվարին գենդերային քվոտայի կանոնը երկարացվել է մինչև 2032 թվականը։ Գենդերային քվոտաները վերաբերում են նաև մունիցիպալիտետների քաղաքային խորհուրդներին: Մասնավորապես, մինչև 2032 թվականը ներառյալ կայանալիք մունիցիպալիտետի մարմինների ընդհանուր ընտրությունների համար կուսակցական ցուցակի յուրաքանչյուր երեք թեկնածուից առնվազն մեկը պետք է լինի կին։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։