«Վրացական երազանքը» չեղարկում է գենդերային քվոտաների կանոնը

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Խորհրդարանն արագացված կարգով կքննարկի «Գիրչի» կուսակցության օրինագիծը, որը նախատեսում է ընտրական օրենսգրքի փոփոխություն և կուսակցության ընտրական ցուցակը կազմելիս գենդերային քվոտաների չեղարկում։ Խորհրդարանական մեծամասնությունը կսատարի փոփոխություններին։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Վրացական երազանքի» անդամ Բեքա Դավիթուլիանիի խոսքով՝ այս հարցի շուրջ շփվել են մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեն և օրինագծի հեղինակ Իագո Խվիչիան։

«Փոփոխությունների մասով մեծամասնությունը համաձայն է սկզբունքին։ Նաև համաձայն է արագացված կարգին։ Այդպիսին է «Վրացական երազանք» խմբակցության ու մեծամասնության դիրքորոշումը։ Մյուս կողմից, մենք «Գիրչիից» համաձայնություն ենք ստացել, որ ԿԸՀ նախագահի ընտրության հարցում կենտրոնացած կլինեն նրա բարեխղճության և պրոֆեսիոնալիզմի վրա և չեն օգտագործվի որոշակի անձնական քաղաքական թեմաներ ակտուալացնելու համար»,- այսօրվա նիստում ասել է Դավիթուլիանին։

Իագո Խվիչիան շնորհակալություն է հայտնել մեծամասնության անդամներին, քանի որ «առաջին անգամ խորհրդարանում հնարավոր է դարձել խոսել գործի մասին և ինչ-որ պայմանավորվածություն ձեռք բերել»։

«Ցանկանում եմ նաև ընդդիմության աջակցությունը խնդրել՝ վրաց ժողովրդի վրայից այս ծանր բարոյական բեռը հանելու համար, իբր Վրաստանի խորհրդարանը կարծում է, որ մեր նախնիները նախկինում ճնշել են կանանց։ Հուսով եմ՝ այս գործը կավարտվի»,- ասել է Խվիչիան։

Մի քանի տարի առաջ փոփոխվել է Ընտրական օրենսգրքի 203-րդ հոդվածը, ըստ որի՝ կուսակցությունները պարտավոր են 2024 թվականի հոկտեմբերի 26-ի և դրան հաջորդող, մինչև 2028 թվականն անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների համար կուսակցական ցուցակն այնպես կազմել, որ ցուցակի յուրաքանչյուր չորրորդ անձն առնվազն պետք է լինի կին։ Բացի այդ, մինչև 2032 թվականը ներառյալ կայանալիք մունիցիպալ մարմինների ընդհանուր ընտրությունների կուսակցական ցուցակի յուրաքանչյուր երեք թեկնածուից առնվազն մեկը պետք է լինի կին։ Եթե ​​կուսակցության ցուցակում չպահպանվի օրենքով սահմանված գենդերային հավասարակշռությունը՝ ԿԸՀ-ն այն չի գրանցի։

«Անկախ նրանից, թե երբ և ինչպես կիրականացվի այս փոփոխությունը, «Լելոն» խորհրդարանական ընտրությունների համար կուսակցական ցուցակ կներկայացնի գործող օրենսդրական դաշտով սահմանված մոդելով, ոչ թե այն պատճառով, որ մենք ժամանակին ընդունել ենք այն և սատարել ենք այստեղ [բյուրոյի նիստում] արտահայտված կարծիքների հիման վրա, այլ որովհետև դա անհրաժեշտ ենք համարում։ Կանցնեն տարիներ, և դա այլևս անհրաժեշտ կամ պարտադիր չի լինի։ Այս նախագիծն այսուհետ չեմ կարող անվանել «Գիրչիի» նախագիծ, դա «Երազանքի» նախագիծն է, քանի որ «Գիրչիի» գաղափարը կմնար գաղափար, եթե չլիներ «Երազանքի» քաղաքական մտադրությունը։ Մնացածը ժողովուրդը կդատի»,- ասել է «Լելոյի» անդամ, խորհրդարանի նախկին նախագահ Դավիթ Ուսուփաշվիլին։

Անկախ պատգամավոր Խատիա Դեկանոիձեն նույնպես դեմ է գենդերային քվոտաների չեղարկմանը։ Ինչպես նա է ասում՝ «Վրացական երազանքին» ավելի շատ «փողոտ մարդիկ» են պետք իր ցուցակում, որը ցանկանում է լրացնել կանանց հաշվին։

«Քվոտան դրական խտրականություն է, որը որոշ ժամանակ կարևոր հավասարության հարց է, որը պետք է լուծվի, որ ավելի շատ կին որոշում կայացնողներ լինեն։ Կարծես թե խորհրդարանում կանայք խնդիր են «Վրացական երազանքի» համար, և դրա համար էլ որոշել են, որ որքան քիչ կանայք լինեն խորհրդարանում, որքան շատ փողատեր տղամարդկանց ցուցակագրեն, այնքան ավելի շահավետ կլինի իրենց համար։ Սա ոչ մի կապ չունի հավասարության կամ խտրականության վերացման հետ»,- ասել է Դեկանոիձեն։

Օրենքի նախագծի բացատրական գրառման մեջ «Գիրչիի» անդամները նշում են, որ գենդերային քվոտաներն էլ ավելի են խորացնում կանանց նկատմամբ առկա կարծրատիպերը, ինչի պատճառով էլ դժվար է «կանանց որպես պատշաճ քաղաքական խաղացող» ընկալել։

Վրաստանի խորհրդարանի 139 պատգամավորների թվում այսօր կա 112 տղամարդ և 27 կին։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։