Չենք պատրաստվում Վրաստանի հետ կոնֆեդերացիայի հարց քննարկել․ Շամբան՝ Կոբախիձեի հայտարարության մասին

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Ոչ ոք չի զարմանում Աբխազիան և Հարավային Օսիան վերադարձնելու Վրաստանի ցանկությունից, սակայն Աբխազիայի խնդիրն է զարգացնել և ամրապնդել իր պետականությունը,- այսպես է արձագանքել օկուպացված Աբխազիայի դե ֆակտո անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շամբան Վրաստանի վարչապետի հայտարարությանն այն մասին, որ 2030 թվականին միասնական Վրաստանը պետք է դառնա եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«30 տարի է՝ ցանկանում են մեզ վերադարձնել, ևս 300 [տարի] կցանկանան։ Պարզ է։ Ո՞ւմ է սա զարմացնում: Սա նրանց արտաքին քաղաքական խնդիրն է և մեզ համար նորություն չէ։ Աբխազիան իր խնդիրներն ունի, դա անկախ պետության կառուցումն է, պետականության զարգացումն ու ամրապնդումը»,- ասել է Շամբան ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։

Դե ֆակտո Անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքով՝ «Աբխազիայի և Վրաստանի միջև կան բազմաթիվ չլուծված խնդիրներ»։

«Երբ ժամանակը գա, այն ժամանակ մենք կքննարկենք դա, առայժմ մենք դրա պատրաստակամությունը չենք տեսնում, բայց մենք չենք պատրաստվում քննարկել կոնֆեդերացիայի կամ որևէ այլ հարաբերությունների հարցեր այս պետության հետ»,- ասել է Շամբան՝ հավելելով, որ 1992 թվականի վրաց-աբխազական պատերազմի նախօրեին աբխազ քաղաքական գործիչ Տարաս Շամբան ներկայացրել է համաձայնագրի նախագիծ, որը նախատեսում էր հարաբերությունների կոնֆեդերատիվ մոդել, սակայն այն օրը, երբ այս նախագիծը պետք է քննարկվեր Աբխազիայի խորհրդարանում, Վրաստանի պետական խորհրդի զորքերը մտան Աբխազիայի տարածք և սկսվեց պատերազմը։ «Այն ժամանակից ի վեր շատ բան է փոխվել, և այժմ մենք այդ մասին չենք էլ խոսում»,- ասել է Սերգեյ Շամբան։

Օկուպացված Աբխազիայի դե ֆակտո անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շամբա

Նա նաև հայտնել է, որ 2008 թվականին՝ Աբխազիայի անկախության ճանաչման նախօրեին, Ռուսաստանը փորձել է Վրաստանի հետ կոնֆեդերատիվ հարաբերություններ առաջարկել, սակայն «հանրապետության իշխանություններն այն ժամանակ մերժել են»։

«Մենք Վրաստանին ցանկանում ենք կայունություն և անվտանգություն, նրանք գնում են իրենց ճանապարհով, մենք՝ մեր»,- ասել է դե ֆակտո իշխանության ներկայացուցիչը։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մայիսի 26-ին Անկախության օրվան նվիրված միջոցառման ժամանակ իր ելույթում ասել է, որ Վրաստանն անցնում է «Մովսեսի ճանապարհը», որը, ըստ նրա, անպայման երկիրը կտանի դեպի «ավետյաց երկիր»։ «Մեր «ավետյաց երկիրը», այսինքն՝ վրացական երազանքն է, Վրաստանի անկախության վերականգնման 40-ամյակին՝ 2030 թվականին ապրել միասնական և ուժեղ Վրաստանում՝ մեր աբխազ և օս եղբայրների և քույրերի հետ միասին։ Միասնական և ուժեղ Վրաստանը 2030 թվականին պետք է դառնա եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ»,- ասել է Կոբախիձեն։

Իրակլի Կոբախիձեին արձագանքել են նաև օկուպացված Ցխինվալիից։ Այսպես կոչված Հարավային Օսիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ իրենք «կտրականապես անընդունելի» են համարում Վրաստանին միանալու մասին ցանկացած խոսակցություն։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։