Օկուպացված Աբխազիայի դե ֆակտո Հանրապետության նախկին արտգործնախարար և այսպես կոչված նախագահին առընթեր գործող «Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի» տնօրեն Վյաչեսլավ Չիրիկբան ասել է, որ իրենք դրական են ընկալում Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորման գաղափարը, սակայն ավելորդ է խոսել դե ֆակտո Աբխազիայի Վրաստանին ինտեգրման մասին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
«Իհարկե, մենք ողջունում ենք Սերգեյ Լավրովի հայտարարությունը Աբխազիայի և Վրաստանի միջև կարգավորման գործընթացին հետագայում ևս աջակցելու Ռուսաստանի պատրաստակամության մասին։ Հարաբերությունների նորմալացման գաղափարն ինքնին չի կարող դրական չընկալվել, սակայն Վրաստանը պետք է հասկանա, որ Աբխազիայի հետ հարաբերությունները մաքուր թերթից սկսելը չի աշխատի, և միայն ներողությունով իրավիճակը չի փոխվի. մեր երկրները բաժանված են դաժան հակամարտությամբ և գործնականում սառը պատերազմի երկար ժամանակաշրջանով։ Աբխազիայի Վրաստանում ինտեգրման և այսպես կոչված Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման մասին խոսք լինել չի կարող։ Պարզ է, որ Վրաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը չի կարող վերականգնվել, և այստեղ բոլորովին նոր մոտեցումներ են անհրաժեշտ։
Թբիլիսին պետք է հասկանա, որ միայն Աբխազիայի անկախության ճանաչումը կարող է վերջ տալ այս հակամարտությանը և նոր դարաշրջան բացել Աբխազիայի և Վրաստանի հարաբերություններում»,- ասել է Չիրիկբան։
Ինչպես նշել է նա, թշնամու մշտական կերպարը փոխելու համար «Թբիլիսին պետք է իրական փոփոխություններ կատարի իր մոտեցումներում և ապացուցի իր խաղաղասիրական հայտարարությունների անկեղծությունը»։ Չիրիկբայի խոսքով՝ Վրաստանի կառավարությունը պետք է նպաստի «աբխազական անձնագրերի»՝ որպես միջազգային ճամփորդական փաստաթղթերի ճանաչմանը, դադարեցնի Աբխազիան որպես օկուպացված տարածք անվանել և չեղյալ համարի «Օկուպացված տարածքների մասին» օրենքը։
«Բանակցային գործընթացը վաղուց գործնականում փակուղի է մտել հիմնականում այն պատճառով, որ վրացական կողմը պատրաստ չէ ստորագրել ուժի չկիրառման մասին փաստաթուղթը։
Այս պարտավորությունը համառորեն չընդունելը չի կարող այլ կերպ մեկնաբանվել, բացառությամբ որպես Աբխազիայի և Հարավային Օսիայի նկատմամբ ուժ կիրառելու իրավունք վերապահելու ձգտում։ Եթե Վրաստանի նվիրումը հակամարտության խաղաղ կարգավորմանն անկեղծ է, ինչո՞ւ դա չի կարելի հաստատել համապատասխան հայտարարության ստորագրմամբ։ Ոչ Սոխումին, ոչ Ցխինվալին դրան չեն հավատում, և նրանք դրա համար բոլոր պատճառներն ունեն»,- ասել է Չիրիկբան։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ում հրավիրված մամուլի ասուլիսում Վրաստանի օկուպացված տարածքները՝ Աբխազիան և Ցխինվալիի տարածաշրջանը (դե ֆակտո Հարավային Օսիայի Հանրապետություն) որպես երկրներ անվանելով, ասել է, որ եթե կողմերը շահագրգռված են, Ռուսաստանը պատրաստ է օգնել Վրաստանին հաշտվել նրանց հետ։ Վրաստանի իշխանությունը դրական է գնահատել Լավրովի հայտարարությունը։ «Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն ասել է, որ լավ կլինի «գործուն քայլեր» ձեռնարկել, օրինակ՝ սկսել աշխատել Վրաստանի տարածքներից բանակի դուրսբերման ուղղությամբ։