Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ եթե կողմերը շահագրգռված լինեն, Ռուսաստանը պատրաստ է օգնել Վրաստանի և նրա «հարևան երկրների»՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի միջև հարաբերությունների կարգավորմանը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Լարված իրավիճակ է Բոլնիսիում, որտեղ ավտովթարից երկու անչափահաս է զոհվել
- 3 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 4 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 5 «Մենք գիտենք, թե դա ինչ է». Ալիևը՝ Վրաստանում ոչ կառավարական կազմակերպությունների ֆինանսավորման մասին
- 6 Իվանիշվիլին պետք է որոշում կայացնի և նշանակվեն նոր ընտրություններ․ նախագահ
Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի ամփոփիչ ասուլիսում Լավրովին հարցրել են, թե ինչ մեկնաբանություն կանի վրացի պաշտոնյաների վերջին հայտարարությունների վերաբերյալ, թե Միխեիլ Սաակաշվիլին է սկսել 2008 թվականի ռուս-վրացական պատերազմը, և արդյոք նա հնարավոր է համարում որևէ նոր համաձայնագիր Վրաստանի և Հարավային Օսիայի և Աբխազիայի դե ֆակտո հանրապետությունների միջև։
«Ակնհայտ է, որ Վրաստանի ներկայիս ղեկավարությունն ազնվորեն է գնահատում անցյալը։ Նրանք ասացին, որ ցանկանում են պատմական հաշտություն: Թե դա ինչ ձևով կարող է տեղի ունենալ, դա կախված է հենց երկրներից՝ Աբխազիայից, Հարավային Օսիայից: Նրանք Վրաստանի հարևաններն են։ Որևէ շփում անխուսափելի է։ Եթե բոլոր կողմերը շահագրգռված լինեն կարգավորել այդ հարաբերությունները, ապահովել չհարձակման մասին պայմանավորվածությունները, որպեսզի ոչ ոք ցանկություն չունենա... մենք պատրաստ կլինենք օգնել, եթե կողմերը շահագրգռված լինեն»,- ասել է Լավրովը։
Ինչ վերաբերում է 2008 թվականի ռուս-վրացական պատերազմին, ռուս դիվանագետի խոսքով` «այն, որ պատերազմը սկսել է Միխեիլ Սաակաշվիլին, հայտնի էր բոլորին, բացառությամբ գուցե նրա արևմտյան գործընկերների և Վրաստանի նախագահ տիկին Սալոմե Զուրաբիշվիլիի»։ Սերգեյ Լավրովի խոսքով` Վրաստանի իշխանության ներկայացուցիչների հայտարարությունները զարմանալի չեն։
Լավրովին արձագանքել են օկուպացված Ցխինվալիից։ Այսպես կոչված Հարավային Օսիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Ախսար Ջիոևն ասել է, որ «2008 թվականի օգոստոսից ի վեր Ռուսաստանի դիրքորոշումը Հարավային Օսիայի նկատմամբ մնում է անփոփոխ»։
«Ռուս գործընկերներն անում են ամեն ինչ Ժնևի քննարկումների ձևաչափով բանակցությունների ընթացքը հեշտացնելու, Վրաստանի, Հարավային Օսիայի և Աբխազիայի միջև համաձայնությունների հասնելու համար, այդ թվում՝ ուժի չկիրառման մասին փաստաթղթի ստորագրումը։ Փաստացի նախարար Լավրովը ևս մեկ անգամ ընդգծել է դա»,- ասել է Ջիոևը։
Ինչպես նշել է օկուպացված Ցխինվալիի այսպես կոչված արտաքին գործերի նախարարը, Վրաստանի հետ ցանկացած հարաբերություններում նրանք հանդես են գալիս «ճանաչված պետության ներկայիս կարգավիճակից»։
Սեպտեմբերի 14-ին Գորիում տեղի ունեցած նախընտրական միջոցառման ժամանակ «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին ասել է. «Հենց ավարտվեն հոկտեմբերի 26-ի ընտրությունները, երբ դատվեն պատերազմ սանձազերծողները, երբ անխտիր բոլոր հանցագործները ստանան ամենախիստ իրավական պատասխանը վրաց-օսական եղբայրության ու համակեցության ոչնչացման համար, մենք անպայման ուժ կգտնենք մեր մեջ, որպեսզի ներողություն խնդրենք այն բանի համար, որ առաջադրանքին համապատասխան, դավաճան «Ազգային շարժումը» 2008 թվականին հրի ու կրակի մատնեց մեր օս քույրերին ու եղբայրներին»։