Թբիլիսիի քաղաքապետ և «Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար Կախա Կալաձեի հայտարարության համաձայն՝ իշխանությունը դրական է գնահատում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը։ Լավրովը օկուպացված տարածքները՝ Աբխազիան և Ցխինվալիի շրջանը անվանել է Վրաստանի «հարևան երկրներ» և ասել, որ պատրաստ է մեզ օգնել «կարգավորել հարաբերությունները» նրանց հետ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
- 4 «Երազանքը» կուսակցություններին արգելում է դասախոսություններ անցկացնել ՀԿ-ների աջակցությամբ
- 5 Լաշա Գոգնիաշվիլին նշանակվել է Թբիլիսիի ոստիկանության վարչության տնօրեն
- 6 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
Կալաձեի խոսքով՝ իշխող թիմի հիմնական խնդիրներից է երկրի տարածքային ամբողջականության վերականգնումը, ինչը պետք է արվի խաղաղ բանակցությունների միջոցով։
«Այս կապակցությամբ կուսակցության պատվավոր նախագահ պարոն Բիձինա Իվանիշվիլին բավականին երկար խոսեց։ Դա պետք է լինի փոխադարձ հաշտեցման միջոցով, դա պետք է լինի միայն ու միայն խաղաղության, զարգացման, փոխադարձ ներման միջոցով։ Մենք բոլորս պետք է կարողանանք վերլուծել անցյալը, ինչպես նաև մեր թույլ տված սխալները: Մենք չենք պատրաստվում ապրել այն զուգահեռ աշխարհում, որը ստեղծում է կոլեկտիվ արմատական «Ազգային շարժումը» իր տերերի հետ։
Ինչ վերաբերում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հայտարարությանը, ապա, իհարկե, մեր իշխանությունը դրական է գնահատում նշված հայտարարությունը։ Այն, որ Ռուսաստանը ողջունում և աջակցում է հաշտեցմանը, անշուշտ դրական է։
Սակայն, ես կասեի, որ այս հայտարարությունների հետ միասին լավ կլիներ արդեն իսկ ձեռնարկել որոշ գործուն քայլեր։ Օրինակ, թեկուզ մեր տարածքների որոշակի հատվածում, որը օկուպացված է, և այսօր տեղակայված են ռուսական ռազմաբազաներ, այս հայտարարությունների հետ մեկտեղ լավ կլիներ սկսել մշակել բանակը Վրաստանի տարածքներից դուրս բերելու գործողությունների ծրագիր։ Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ Վրաստանի իշխանությունն ամեն ինչ կանի մեր օս եղբայրների և քույրերի հետ հաշտվելու համար։ Միայն խաղաղության և փոխադարձ ներման միջոցով մենք կարող ենք վերականգնել տարածքային ամբողջականությունը և միասին ապրել»,- ասել է Կալաձեն լրատվամիջոցներին։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է օգնել Վրաստանին և նրա «հարևան երկրներին»՝ Աբխազիային և Հարավային Օսիային, հարաբերությունները կարգավորելու համար, եթե «երկրներն» իրենք շահագրգռված լինեն դրանում։ Բացի այդ, լրագրողի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի վրացի պաշտոնյաների վերջին հայտարարությունները, թե Միխեիլ Սաակաշվիլին է սկսել 2008 թվականի ռուս-վրացական պատերազմը, Լավրովն ասել է, որ «Վրաստանի ներկայիս ղեկավարությունն ազնվորեն է գնահատում անցյալը»։
