ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան՝ 78-րդ նստաշրջանի շրջանակներում 103 կողմ, 9 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել է օկուպացված Աբխազիայից և Ցխինվալիի շրջանից բռնի տեղահանվածների կարգավիճակի մասին բանաձև։ Չինաստանը` Վրաստանի նոր ռազմավարական գործընկերը, այն 53 երկրների թվում է եղել, որոնք չեն մասնակցել քվեարկությանը և հետևաբար չեն աջակցել բանաձևին։ Հայաստանն այս տարի առաջին անգամ քվեարկել է բանաձևի օգտին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի Իվանիշվիլին կորցնի ամենաթանկը՝ փողն ու իշխանությունը. Գախարիա
- 2 Թբիլիսիի քաղաքապետարանը խուսափում է 16-ամյա տղայի մահվան դեպքի համար պատասխանատվությունից
- 3 Արդյո՞ք Վրաստանում թայլանդացի կանանցից բռնի կերպով ձվաբջիջներ են ձեռք բերում
- 4 Պատժամիջոցների ենթարկվելուց հետո Իվանիշվիլին օֆշորներից արդեն 12 ընկերություն է տեղափոխել Վրաստան․ TI
- 5 Ոստիկանները մտել են քաղաքացիական ակտիվիստների տներ, ձերբակալվել է Իսակո Դևիձեն
- 6 Լարին դոլարի նկատմամբ արժեզրկվել է 2 թեթրիով, եվրոյի նկատմամբ՝ 4 թեթրիով
2008 թվականից Վրաստանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային է ներկայացրել «Աբխազիայից, Վրաստանից և Ցխինվալի տարածաշրջանից/Հարավային Օսիայից, Վրաստան ներքին տեղահանվածների և փախստականների կարգավիճակի մասին» բանաձևը։ Բացի Վրաստանից, այս տարի բանաձևի համահեղինակ է դարձել 63 երկիր, իսկ նախորդ տարվա համեմատ փաստաթղթի կողմնակիցների թիվն ավելացել է երեքով։
«Այն, որ այս անգամ Վրաստանը կարողացավ ոչ միայն պահպանել, այլև մեծացնել բանաձևի աջակցության տարեկան դինամիկան, պետք է համարել վրացական դիվանագիտության մեծ հաջողություն»,- նշել են Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից։
Բանաձևի քննարկմանը այս տարի առաջին անգամ մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի նախագահ Դենիս Ֆրենսիսը, ով նիստին հանդես է եկել ելույթով։
«Ես կրկնում եմ Գլխավոր քարտուղարի կոչը՝ բոլոր ներքին տեղահանված անձանց անվտանգ, կամավոր և արժանապատիվ վերադարձնելու իրենց տները, ինչպես նաև նրանց սեփականության իրավունքները հարգելու անհրաժեշտությունը: Ակնհայտ է, որ անհրաժեշտ են հետագա քայլեր՝ ուղղված մարդու իրավունքների և հումանիտար իրավիճակի վատթարացմանը, ինչպես նաև խթանելու ազատ տեղաշարժը և ծառայությունների հասանելիությունը էթնիկ վրացի բնակչության համար հակամարտությունից տուժած շրջաններում: Ես ևս մեկ անգամ հաստատում եմ իմ աջակցությունը Վրաստանի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»,- ասել է Դենիս Ֆրենսիսը։
Բանաձևը դատապարտում է Ռուսաստանի կողմից օկուպացված Վրաստանի շրջաններում բռնի ուժով իրականացված ժողովրդագրական փոփոխությունները, հաստատում է հարկադիր վերաբնակների՝ անկախ էթնիկ պատկանելությունից, իրենց տները արժանապատվորեն և ապահով վերադառնալու իրավունքը և ընդգծում է նրանց սեփականության իրավունքները հարգելու և պաշտպանելու անհրաժեշտությունը։
Բանաձևը նաև կոչ է անում Ժնևի բանակցողներին ակտիվացնել ջանքերը Ռուսաստանի կողմից օկուպացված Վրաստանի շրջաններում անվտանգության և մարդու իրավունքների վիճակի բարելավման ուղղությամբ, ինչն իր հերթին կնպաստի ներքին տեղահանվածների և փախստականների վերադարձին իրենց տներ։
Բացի մարդասիրական համատեքստից, բանաձևն ունի նաև գործնական ազդեցություն, քանի որ այն հանձնարարում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին տարեկան զեկույց պատրաստել Վրաստանում բնակվող տեղահանված բնակչության իրավիճակի և բանաձևի կատարման վերաբերյալ։
Հունիսի 4-ին բանաձևի քննարկման ժամանակ սատարող հայտարարություններ են արել Եվրամիությունը, Միացյալ Թագավորությունը, Լիտվան (Բալթյան և Սկանդինավյան երկրների անունից), Ուկրաինան, Ճապոնիան և Ավստրալիան (Կանադայի և Նոր Զելանդիայի անունից):
Բանաձևին չեն աջակցել Բելառուսը, Կուբան, Բուրունդին, Հյուսիսային Կորեան, Մալին, Նիկարագուան, Ռուսաստանը, Սիրիան և Զիմբաբվեն։
