Ճիշտ ուղու վրա վերադառնալու առաջին քայլը պետք է անի Վրաստանի կառավարությունը․ Շահին և Թերներ

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Դեմոկրատ սենատոր Ջին Շահինը և հանրապետական ​​կոնգրեսական Մայք Թերները ԱՄՆ վերադառնալուց հետո հայտարարություն են տարածել՝ ասելով, որ Թբիլիսիում ունեցած հանդիպումների ժամանակ նրանք կրկնել են իրենց մտահոգությունը ժողովրդավարության անկման վերաբերյալ, որին «հանգեցրել է օտարերկրյա գործակալների օրենքի ընդունումը և հակաարևմտյան հռետորաբանությունը»:

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Հաշվի առնելով այնպիսի ավտորիտար երկրների աճող ագրեսիան, ինչպիսին Ռուսաստանն է, որը 16 տարի առաջ ներխուժեց Վրաստան, կարևոր է վերահաստատել Միացյալ Նահանգների ամուր աջակցությունը վրաց ժողովրդի իրավունքին՝ ունենալու երկիր, որը կարող է ինքնուրույն որոշել իր ապագան։

Կառավարության ներկայացուցիչների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ հանդիպումներում մենք վերահաստատեցինք մեր հանձնառությունը՝ աջակցելու վրաց ժողովրդի եվրաինտեգրման ձգտումներին, բայց նաև հասկացանք, որ մենք անգործուն չենք լինի դեմոկրատական ​​հետընթացի և Միացյալ Նահանգների հասցեին կեղծ հայտարարությունների նկատմամբ։

Մենք պետք է տեսնենք ազատ և արդար ընտրություններ և բարեխիղճ ջանքեր՝ չեղյալ համարելու «օտարերկրյա գործակալների» օրենքը, որն ավելի շատ վնաս է հասցնում երկրին, քան օգուտ բերում նրան դեպի ԵՄ անդամակցության ճանապարհին:

Ճիշտ ուղի վերադառնալու առաջին քայլը պետք է անի Վրաստանի կառավարությունը, և մենք սպասում ենք նրա առաջարկին»,- ասել է սենատոր Շահինը։

Կոնգրեսական Մայք Թերները նշում է, որ պատմականորեն ԱՄՆ-Վրաստան հարաբերությունները եղել են ամենաուժեղներից մեկը տարածաշրջանում, թեև «ժողովրդավարական արժեքների դեմ վերջին զարգացումները զգալի անհանգստություն են առաջացրել Միացյալ Նահանգներում և Եվրամիությունում»:

«Սենատոր Շահինը և ես հստակ ասել ենք, որ այս մտահոգությունները երկկուսակցական են և երկպալատական: Ավելին, ԱՄՆ քաղաքականությունը չի փոխվի՝ անկախ ԱՄՆ վարչակազմի փոփոխությունից։ Անհրաժեշտ է, որ հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններն անցնեն ազատ, արդար և թափանցիկ վրաց ժողովրդի և միջազգային դիտորդների համար»,- ասել է Թերները։

Վրաստան այցի ընթացքում Շահինը և Թերները հանդիպել են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, վարչապետ Իրակլի Կոբախիձեի, արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլիի և պաշտպանության նախարար Իրակլի Չիքովանիի հետ։ «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել սենատոր Ջին Շահինի և կոնգրեսական Մայք Թերների հետ։

Ինչպես ասել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն, հանդիպման ժամանակ նա սենատորին և կոնգրեսականին, ինչպես նաև Վրաստանում ԱՄՆ դեսպանին «անկեղծորեն» ասել է, թե ինչ է ակնկալում Վրաստանի կառավարությունը ամերիկացի գործընկերներից։ «Վրաստանը փոքր երկիր է, Ամերիկայի Միացյալ Նահանգները շատ մեծ երկիր է՝ համաշխարհային ազդեցությամբ։ Վրաստանն այս հարաբերություններում շատ բան փոխել չի կարող, ամեն ինչ մեր ամերիկացի գործընկերների ձեռքում է։ Մենք սպասում ենք ընդառաջ քայլերի»,- ասել է Կոբախիձեն։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):