Չորս ընդդիմադիր կուսակցություններ հայտարարում են, որ դեկտեմբերի 14-ի այսպես կոչված նախագահական ընտրությունները ոչ լեգիտիմ են

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր կուսակցությունները հայտարարել են, որ Վրաստանի նախագահի ընտրությունը, որը «Վրացական երազանքը» նշանակել է դեկտեմբերի 14-ին, ոչ լեգիտիմ է, և իրենք չեն ճանաչում ապօրինի ընտրված նախագահին։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Մենք չենք ճանաչում Իվանիշվիլիի կողմից կողմից գողացված խորհրդարանում, որը չունի ոչ միջազգային, ոչ մեր լեգիտիմությունը, դեկտեմբերի 14-ին նշանակված այսպես կոչված նախագահական ընտրությունները։

Ոչ լեգիտիմ խորհրդարանը նախագահ ընտրելու լիազորություն չունի։ Այսպիսով, Սալոմե Զուրաբիշվիլին մնում է Վրաստանի նախագահը, Վրաստանի պաշտպանության ուժերի գերագույն հրամանատարը և երկրի բարձրագույն ներկայացուցիչը արտաքին հարաբերություններում»,- ասվում է «Հանուն փոփոխության կոալիցիայի», «Միասնություն-ազգային շարժման» և «Ուժեղ Վրաստանի» կողմից տարածված հայտարարության մեջ։ 

Նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի «Հանուն Վրաստանի» կուսակցությունն առանձին հայտարարություն է տարածել, որով ընդգծվում է, որ նրանք չեն մասնակցի նախագահի ընտրության անօրինական գործընթացին և չեն ճանաչի դե ֆակտո, ոչ լեգիտիմ խորհրդարանի, այդ թվում՝ ապօրինի ընտրված նախագահի գործողություններն ու որոշումները։

«Մի կողմից ընտրություններն անցկացվում են սահմանադրությունից դուրս՝ ոչ լեգիտիմ խորհրդարանի շրջանակներում, իսկ մյուս կողմից՝ նման միակուսակցական ընտրությունները սկզբունքորեն հակասում են սահմանադրական սկզբունքներին, որոնց համաձայն՝ նախագահը խորհրդարանական հանրապետությունում պետք է ընտրվի ներառական ձևով և լայն քաղաքական կոնսենսուսի արդյունքում»,- հայտնել են Գախարիայի կուսակցությունից։

Բոլոր չորս ընդդիմադիր կուսակցությունները կարծում են, որ ստեղծված ճգնաժամից միակ ելքը նոր խորհրդարանական ընտրությունների անցկացումն է։

300 հոգանոց ընտրական կոլեգիան այս տարի առաջին անգամ 5 տարի ժամկետով կընտրի Վրաստանի նախագահին։ Կոլեգիայում ընդգրկված են խորհրդարանի 150 անդամներ, Աբխազիայի և Աջարիայի ինքնավար հանրապետությունների բարձրագույն ներկայացուցչական մարմինների բոլոր 41 անդամները։ Մնացած 109 անդամներին կուսակցությունները պետք է առաջադրեն սակրեբուլոների կազմից՝ տեղական ինքնակառավարման վերջին ընտրություններում ստացված աջակցության համամասնական քվոտաներին համապատասխան։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած քվոտաների համաձայն՝ քաղաքային խորհուրդներից կուսակցությունների քվոտաները կոլեգիայում բաշխվում են հետևյալ կերպ. «Վրացական երազանք»՝ 54 անդամ, «Ազգային շարժում»՝ 36 անդամ, «Գախարիան հանուն Վրաստանի»՝ 9 անդամ, «Ուժեղ Վրաստան»՝ 4 անդամ, «Եվրոպական Վրաստան»՝ 2 անդամ, «Ստրատեգիա Աղմաշենեբելի»՝ 1 անդամ, «Հայրենասերների դաշինք»՝ 1 անդամ, «Լեյբորիստական կուսակցություն»՝ 1 անդամ, «Գիրչի՝ ավելի շատ ազատություն»՝ 1 անդամ։

Վրաստանի նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի ընտրական կոլեգիայի առնվազն 30 անդամ։ «Վրացական երազանքի» կողմից առաջադրված թեկնածուն նախկին ֆուտբոլիստ, պատգամավոր Միխեիլ Կավելաշվիլին է։

Ընտրությունների առաջին փուլում ընտրված է համարվում այն ​​թեկնածուն, ով ստացել է ընտրական կոլեգիայի ամբողջական կազմի ձայների առնվազն երկու երրորդը (200 ձայն): Եթե ​​Վրաստանի նախագահն առաջին փուլում չընտրվի, ապա երկրորդ փուլում կընտրվի առաջին փուլում լավագույն արդյունք գրանցած թեկնածուն։ Երկրորդ փուլում ավելի շատ ձայներ հավաքած թեկնածուն կհամարվի ընտրված։ Անհրաժեշտության դեպքում նույն օրը կանցկացվի ընտրությունների երկրորդ փուլը։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։