Credit Suisse-ն արգելափակել կամ սառեցրել է ավելի քան 19 մլրդ դոլարի ռուսական ակտիվներ

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո, շվեյցարական Credit Suisse բանկը արգելափակել կամ սառեցրել է 17,6 միլիարդ շվեյցարական ֆրանկ (ավելի քան 19 միլիարդ դոլար) ռուսական ակտիվներ: Sonntags Zeitung թերթը գրում է, որ այդ գումարից մոտ 4 միլիարդը պատկանում է ԵՄ պատժամիջոցների ցուցակում հայտնված անձանց։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Հրատարակության տվյալներով՝ մնացած 13,6 միլիարդ ֆրանկի մի մասը կարող է պատկանել այլ իրավասություններում, օրինակ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, պատժամիջոցների ենթարկված անձանց։ Ինչպես գրում է թերթը, նրանց թվում է ռուս միլիարդատեր Վիկտոր Վեկսելբերգը, ով հաշիվ ունի Credit Suisse-ում, բայց չի կարողանում գումար հանել, թեև ԵՄ պատժամիջոցների ցուցակում չկա։ Նույն գումարի որոշակի մասը կարող է լինել ՌԴ Կենտրոնական բանկի կամ Ռուսաստանի պետական փողերը, որոնք պատժամիջոցների չեն ենթարկվում, բայց դե ֆակտո սառեցված են։

Պարբերականը նշում է, որ Շվեյցարիայում ռուսական ակտիվների ընդհանուր թիվը գնահատվում է մոտ 46 մլրդ ֆրանկ։ Այսպիսով, Credit Suisse-ի հաշիվներում սառեցված է բոլոր ակտիվների ավելի քան մեկ երրորդը: Մեկ այլ շվեյցարական բանկ՝ UBS-ը, սառեցրել է մոտ 7,5 միլիարդ ռուսական ակտիվներ։

Credit Suisse-ը արգելափակել է նաև վրացի միլիարդատեր, «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի գումարները։ Իվանիշվիլիի շահերը պաշտպանող MKD իրավաբանական ընկերությունը պնդում է, որ Բիձինա Իվանիշվիլին սեփական միջոցներին հասանելիության հետ կապված խնդիրներ ունի 2022 թվականի մարտից, այսինքն՝ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո։ Ըստ MKD-ի՝ Credit Suisse-ն օգտագործել է 2022 թվականի հունիսի 9-ին Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևը, որը կոչ էր անում Եվրախորհրդին պատժամիջոցներ կիրառել Իվանիշվիլիի նկատմամբ և հայտարարել, որ այդ բանաձևի պատճառով զրկվել է շահառուին միջոցներ փոխանցելու հնարավորությունից։

Եվրամիության կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդունումից հետո սառեցված ռուսական ակտիվների արժեքի մասին ստույգ տվյալներ հայտնի չեն։ 2022 թվականի նոյեմբերի 30-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարեց, որ ԵՄ անդամ երկրները սառեցրել են ռուս օլիգարխներին պատկանող 19 միլիարդ եվրոյի ակտիվները։ Բացի այդ, Եվրահանձնաժողովի նախագահի խոսքով, Եվրամիությունն իր գործընկերների հետ արգելափակել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի 300 միլիարդ եվրոյի պահուստները։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):