Ցույցի մասնակից կինոկենտրոնի աշխատակցին ազատել են աշխատանքից

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Դավիթ Դավիթյան

Մշակույթի նախարարությանը կից Կինեմատոգրաֆիայի ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Կոբա Խուբունաիայի հրամանով աշխատանքից ազատվել են վերջին մեկ ամսվա ընթացքում կինոկենտրոնի շուրջ տեղի ունեցող զարգացումների դեմ բողոքող աշխատակիցները։ Դավիթ Դավիթյանն ու Լևան Աբդուսելիշվիլին այսօր են ստացել ազատման հրամանը։ Աշխատանքային պայմանագրի խզման պատճառը «կառավարման օպտիմալացման նպատակով» հայտարարված վերակազմավորումն է, որը «անհրաժեշտ է դարձնում աշխատուժի կրճատումը»։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Դավիթ Դավիթյանը և Լևան Աբդուշելիշվիլին կարծում են, որ հրամանի իրական հիմքը եղել է իրենց մասնակցությունը բողոքի ակցիային։

«Տնօրենը ստեղծել է ինչ-որ հանձնաժողով, որը մշուշոտ է, ոչ հրապարակային, մենք չգիտենք, թե ինչ հանձնաժողով է եղել, և որոշում է կայացրել, որ իմ աշխատանքային պայմանագիրը չեղյալ է հայտարարվել։ Ինձ հետ ոչ ոք չի խոսել։ Այն մարդիկ, ովքեր չեն քվեարկել, հեռացել են։ Իհարկե, սա ընտրովի արդարադատություն է, և, իհարկե, պայմանագրերը չեղյալ են հայտարարվել՝ ելնելով նրանից, թե ով է եղել հավատարիմ, ով՝ ոչ։ Զավեշտալի է այն, ինչ տեղի է ունենում»,- ասել է Աբդուսելիշվիլին։

Դավիթյանն ասում է, որ պաշտոնանկությունն իր համար «միանգամայն սպասելի էր», քանի որ բողոքի ակցիային մասնակցող կադրերն անընդունելի են մշակույթի նախարարության համար։

Դեռ նախքան վերակազմակերպման մասին հայտարարությունն ու կինոկենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում Կոբա Խուբունաիային նշանակելը, Լևան Աբդուշելիշվիլին և Դավիթ Դավիթյանը հրապարակավ իրենց աջակցությունն էին հայտնում կենտրոնի նախկին տնօրեն Գագա Չխաիձեին։ Նրանք չեն միացել հունիսի 2-ին Կինոկենտրոնի անունից հրապարակված հայտարարությանը։

Կինեմատոգրաֆիայի ազգային կենտրոնի վերակազմավորումը հայտարարվել է հունիսի 10-ին և ավարտվել այսօր՝ հուլիսի 12-ին։ Այս գործընթացում վերացվել են փոխտնօրենի պաշտոնները, ինչի արդյունքում պաշտոնանկ են արվել Մակո Չիլաշվիլին և Նինո Կուխալաշվիլին։ Կոբա Խուբունաիան որպես Նինո Կուխալաշվիլիի պաշտոնանկության պատճառ մատնանշում է ֆինանսական ռեսուրսների օպտիմալացումը, ռացիոնալացումը և կազմակերպչական փոփոխությունները՝ կառավարման գործընթացները պարզեցնելու համար, «որոնք անհրաժեշտ են դարձնում աշխատուժի կրճատումը»։

Վերակազմավորման շրջանում իշխող կուսակցության քարոզչական հեռուստաալիքի՝ POS TV-ի հաղորդավար Բաչո Օդիշարիան նշանակվել է կինոարտադրության բաժնի պետի տեղակալ։ Ըստ կինոկենտրոնի աշխատակիցների՝ նախկինում նմանատիպ պաշտոն չի եղել։

Կինոկենտրոնի աշխատակիցներից ոմանք պահանջում էին կասեցնել վերակազմավորումը և մրցույթով ընտրել կինոկենտրոնի տնօրենին։ Նրանք կարծում են, որ Մշակույթի նախարարությունը դեռ փորձում է հպատակեցնել անկախ կինոկենտրոնին և գրաքննություն մտցնել կինոյում։ Ինչպես պնդում է մշակույթի նախարարությունը, գրաքննության մասին հայտարարությունը անլուրջ, անհիմն և քաղաքականացված գործընթացի մի մասն է։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):