Ինքնահռչակ Հարավային Օսիայի խորհրդարանը կրկին քննարկում է Վրաստանի հետ այսպես կոչված սահմանի սահմանազատման ու սահմանագծման հարցը: Այս թեման իր «տրամաբանական ավարտին» հասցնելու առաջարկով հանդես է եկել պատգամավոր Գարի Մուլդարովը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 4 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 5 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 6 Իվանիշվիլին պետք է որոշում կայացնի և նշանակվեն նոր ընտրություններ․ նախագահ
«Վրաստանի հետ պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովը շուտով կավարտի քարտեզի կազմման աշխատանքները, սակայն անհրաժեշտ է թարմացնել այդ հարցով խորհրդարանական լսումները։ Մենք պետք է հրավիրենք բոլոր շահագրգիռ կողմերին և պարզենք, թե ում մեղքով են օտարվել մեր պապենական հողերը»,- ասել է Մուլդարովը, ով միաժամանակ այդ հանձնաժողովի ղեկավարն է։
2021 թվականին ստեղծված հանձնաժողովի անդամները կարծում են, որ Հարավային Օսիայի տարածքի զգալի մասը՝ 200 քառակուսի կիլոմետրը, մնացել է սահմաններից դուրս։ Նրանց կարծիքով՝ սահմանները սահմանող հիմնական փաստաթուղթը պետք է լինի 1922 թվականի ապրիլի 29-ի «Հարավային Օսիայի ինքնավար շրջան ստեղծելու մասին» թիվ 2 հրամանագիրը։
Գարի Մուլդարովն այն դե ֆակտո խորհրդարանականներից էր, ովքեր տարեսկզբին պահանջում էին նախագահ Անատոլի Բիբիլովի իմփիչմենթը։ Նրանք կարծում էին, որ Բիբիլովի հայտարարություններն ուղղված են «Հարավային Օսիայի Հանրապետության պետական-իրավական անվտանգության և տարածքային ամբողջականության դեմ»։ Ինչպես հայտարարել են 14 դե ֆակտո խորհրդարանականները, 2021 թվականի դեկտեմբերի 22-ին և 23-ին Զնաուրի և Ջավա շրջանների բնակիչների հետ հանդիպումների ժամանակ Բիբիլովն ասել է, որ թիվ 2 հրամանագրի համաձայն՝ «Չորչանա գյուղը գտնվում է Հարավային Օսիայում, իսկ օսական գյուղեր՝ Գուջաբաուրի, Արցևի և Օրչոսան գյուղերը [երեք գյուղերն էլ օկուպացված է 2008 թվականից - խմբ.] Վրաստանի տարածքն են ներկայացնում, և այդ պատճառով Հարավային Օսիայի Հանրապետության սահմանները որոշելիս նա չի կարող առաջնորդվել հրամանագրով։ Պատգամավորների խոսքով՝ դեկտեմբերի 30-ին Բիբիլովը նույնը կրկնել է խորհրդարանում և հավելել, որ հրամանագիրն իրավական ուժ չունի, քանի որ ընդունվել է մինչ ԽՍՀՄ ստեղծումը։
Ալան Թադտաևը, ով մեկ ամիս առաջ հրաժարական տվեց դե ֆակտո խորհրդարանի նախագահի պաշտոնից, հայտարարել է, որ պատգամավորներից ոմանք փորձել են սրել իրավիճակը. «2009 թվականին, համաձայն Ռուսաստանի Դաշնության և Հարավային Օսիայի Հանրապետության միջև պայմանավորվածության, սահմանային կետերը տեղադրվել են հանրապետության պարագծում, և դրանից հետո այդ սահմանային կետերը ոչ մի տեղ չեն տեղափոխվել։ Սահմանները որոշվել են 2009 թվականին, և այդ ժամանակ այդ տարածքները հաշվի չեն առնվել»,- ասել է Թադտաևը։
Դե ֆակտո խորհրդարանի նոր նախագահ Ալան Ալբորովը հանձնարարել է պաշտպանության և անվտանգության հանձնաժողովին, այսպես կոչված սահմանի հարցով հանձնաժողովի նիստ գումարել։