Հարավային Օսիայի դե ֆակտո խորհրդարանի պատգամավորները Հարավային Օսիայի Հանրապետության անկախության ճանաչման հարցով պատրաստվում են դիմել Բելառուսի խորհրդարանին։ Այս առաջարկով հուլիսի 5-ին այսպես կոչված խորհրդարանի նիստում ելույթ է ունեցել պատգամավոր Ալան Տեխովը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Հայաստանում ձերբակալվել է Ռուսաստանի կողմից հետախուզվող Վրաստանի քաղաքացի
- 2 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 3 ՊԱԾ-ը ձերբակալել է պաշտպանության նախկին նախարար Ջուանշեր Բուրճուլաձեին
- 4 ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելությունը չի դիտարկի հոկտեմբերի 4-ի ընտրությունները
- 5 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 6 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
«Մենք ունենք հնարավորություն։ Եթե նախկինում նրանց խանգարում էին որոշակի քաղաքական հետևանքները, այդ թվում՝ պատժամիջոցները, ապա այսօր պատժամիջոցներն արդեն կան»,- ասել է այսպես կոչված պատգամավորը՝ հավելելով, որ այս հարցով Բելառուսին պետք է դիմի նաև դե ֆակտո Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։
Այսպես կոչված խորհրդարանի նախագահ Ալան Ալբորովը հարցի մշակումը հանձնարարել է արտաքին քաղաքականության և միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Զազա Դրիաևին։
2022 թվականի փետրվարի սկզբին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ կճանաչի Վրաստանի օկուպացված տարածքների անկախությունը, եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նրան ասի, որ կա դրա անհրաժեշտությունը։ Նույն թվականի սեպտեմբերին Լուկաշենկոն ժամանել է օկուպացված Աբխազիա և Բիճվինթայի պետական ամառանոցում հանդիպել անջատողական կառավարության ղեկավարների հետ։
Այսօր Վրաստանի օկուպացված շրջանների՝ Աբխազիայի և Ցխինվալիի անկախությունը ճանաչում են Ռուսաստանը, Նիկարագուան, Վենեսուելան, Նաուրուն և Սիրիան։
