Օկուպացված Ցխինվալիի շրջանի դե ֆակտո Պետական անվտանգության կոմիտեն Թբիլիսիին է հանձնել Վրաստանի քաղաքացի Վասիլ Սալամաշվիլիին։ Երեկ՝ սեպտեմբերի 24-ին, նա ապօրինի ձերբակալվել է այսպես կոչված սահմանը խախտելու համար։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 3 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 4 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 5 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
- 6 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
Ինչպես հայտնել են, այսպես կոչված, Պետանվտանգության կոմիտեից, Կասպիի մունիցիպալիտետի Սակորինթլո գյուղում բնակվող 43-ամյա տղամարդու ձերբակալությունը տեղի է ունեցել Լենինգորիի [օկուպացված Ախալգորի] շրջանի Մոնաստրի գյուղի շրջակայքում։
«Քանի որ իրավախախտը առողջական խնդիրներ ունի, Հարավային Օսիայի Պետական անվտանգության կոմիտեի սահմանապահ ծառայությունը որոշել է նրան առանց տույժի հանձնել վրացական կողմին»,- հայտնել են դե ֆակտո Պետական անվտանգության կոմիտեից։
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը երեկ՝ սեպտեմբերի 24-ին, տեղեկություն է տարածել ռուսական օկուպացիոն ուժերի ներկայացուցիչների կողմից օկուպացված Արցևի գյուղի շրջակայքում Վրաստանի քաղաքացու անօրինական ձերբակալության մասին։ Մինչ այդ՝ սեպտեմբերի 19-ին, մեկ անձ ձերբակալվել էր Զեմո Արցևի գյուղի մոտ, իսկ երկու հոգի ձերբակալվել էր սեպտեմբերի 17-ին՝ Մեջվրիսխևիի մոտ։ Այս տվյալների համաձայն՝ Վրաստանի առնվազն 11 քաղաքացի այժմ գտնվում է Ցխինվալիի բանտում և մեկուսարանում։
