«Սա տիպիկ հոգեբանական ճնշում է, ահաբեկում ընտրություններից առաջ, որին, կարծում եմ, մենք բավականին սովոր ենք այս երկրում», - այսպես է գնահատել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ամերիկյան «Ատլանտյան խորհուրդ» հասարակական կազմակերպության հետազոտողների տներում ընտրություններից երկու օր առաջ անցկացված խուզարկությունը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 4 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 5 Իվանիշվիլին պետք է որոշում կայացնի և նշանակվեն նոր ընտրություններ․ նախագահ
- 6 «Մենք գիտենք, թե դա ինչ է». Ալիևը՝ Վրաստանում ոչ կառավարական կազմակերպությունների ֆինանսավորման մասին
Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ դա տեղի է ունենում միայն «որպեսզի մարդիկ վախենան, ինչ-որ մեկը չգնա ընտրությունների, ինչ-որ մեկը վախենա իր ձայնը դնել քվեատուփի մեջ այնպես, ինչպես մտածում է»։
«Այս ամենը պարզապես հոգեբանական մանիպուլյացիաներ են, որոնք, կարծում եմ, Վրաստանի բնակչության վրա, որը բավականին փորձառու է այս ամենում, չի գործում, չի աշխատում և էլ չի գործի։
Ավելացնեմ, որ անցումը նոր փուլի, կոալիցիոն կառավարությունը, եվրոպամետ կառավարությունը, և մեր նոր քաղաքական իրականությունը պետք է լինի այն, որ ապագայում այլևս չլինի ընտրական ահաբեկում, այս ընտրական ճնշումը և մարդկանց ընտրությունների բերելը այս տեսքով, օրինակ, հանրահավաքներում՝ բռնի ուժով, մուրացկանությամբ, փողով, թե ինչ։ Սա պետք է մնա անցյալում, և ես վստահ եմ, որ այդպես էլ կլինի»,- ասուլիսում ասել է նախագահը։
Հոկտեմբերի 24-ին ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը զուգահեռաբար մի քանի խուզարկություններ է իրականացրել Թբիլիսիում և Քութայիսիում։ Քննչական ծառայության աշխատակիցները մտել են «Ատլանտյան խորհրդի» վրացի աշխատակիցներ Էթո Բուզիաշվիլիի և Սոփո Գելավայի բնակարանները, որտեղից տարել են նոութբուքեր ու հեռախոսներ։ Բուզիաշվիլին և Գելավան հետաքննում են ռուսական ապատեղեկատվությունը։ Բացի այդ, Սոփո Գելավայի ամուսինը՝ Գիորգի Նոնիաշվիլին, «Ֆեդերալիստներ» կուսակցության քաղխորհրդի անդամ է։
Ինչպես ասել է Բուզիաշվիլին, քննիչները խաբեությամբ մտել են իր բնակարան առավոտյան ժամը 8-ին։ «Ինձ չեն ասել, որ ֆինանսական ոստիկանությունից են։ Ասացին, որ գազի տեսչության ծառայությունից են, խնդիրն ինչ-որ արտահոսք է։ Մոտ 6 հոգի ներխուժեցին, սկսեցին ուղիղ խուզարկություն, հանեցին հեռախոսը, ինձ հնարավորություն չտվեցին զանգահարել փաստաբանին»,- ասել է Բուզիաշվիլին։
«Ինձ բացատրեցին, որ այս [խուզարկությունը] կապված է այն ընկերության հետ, որի հետ ես պայմանագիր ունեմ, սակայն ես իրականում աշխատում եմ Ատլանտյան խորհրդի համար: Սա միջազգային կազմակերպություն է, որը հիմնված է Ամերիկայում, իմ աշխատանքն ուղղակիորեն կապված է ապատեղեկատվության, տեղեկատվական օպերացիաների հետազոտության, ռուսական միջամտության հետ։ Ուստի ինձ համար այս պահին շատ կասկածելի է այն, ինչ կատարվում է»,- «Պիրվելի» հեռուստաընկերությանը ասել է Սոփո Գելավան։
Քննչական ծառայությունը խուզարկել է նաև ամերիկյան Concentrix ընկերության գրասենյակը, որը գտնվում է Վակեում։ Ամերիկյան բիզնես ծառայություններ մատուցող խոշորագույն ընկերությունը վրացական շուկա մուտք է գործել 2021 թվականին՝ «Արտադրիր Վրաստանում» գործակալության աջակցությամբ։
Բացի այդ, խուզարկություն է իրականացվել նաև Քութայիսիում գտնվող գործարար Վալերի Տղեշելաշվիլիի տանը։ Ինչպես ասում է Տղեշելաշվիլին, առավոտյան նրա տուն են եկել նախ թաղային տեսուչները, իսկ հետո ֆինանսական ոստիկանության աշխատակիցները, ովքեր ասել են, որ կասկածում են, որ նա կապ ունի քոլ ցենտրերի հետ։ «Վերջին 10 տարին Վրաստանում չեմ եղել, մի քանի ամիս առաջ եմ եկել ու ծնողներիս տանն եմ։ Ես շոկի մեջ եմ։ Ես կապ չեմ ունեցել քոլ ցենտրերի հետ։ Ես հիմնականում կրթական և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում եմ, զբաղվում եմ գնումների համակարգերով: Ես երբեք կապ չեմ ունեցել քոլ ցենտրերի հետ։ Այն, ինչին նրանք ցանկանում են հասնել, մարդկանց վախեցնելն է։ Մեր ընտանիքը «քոցերի» կողմնակից չէ և երբեք էլ չի եղել»,- ասել է Տղեշելաշվիլին։
Ավելի ուշ ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ ստացված օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ երեք ենթադրյալ, այսպես կոչված քոլ ցենտրերում կատարվել են քննչական գործողություններ։
Գերատեսչությունը նշել է, որ հետաքննության ընթացքի մասին տեղեկատվություն պարբերաբար կտրամադրվի հանրությանը։