Դատարանը անօրինական է ճանաչել լրագրող Մալխազ Ռեխվիաշվիլիին Աջարիայի հեռուստատեսությունից հեռացնելը

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Բաթումիի քաղաքային դատարանը անօրինական է համարել լրագրող Մալխազ Ռեխվիաշվիլիի հեռացումը Հանրային հեռարձակողի Աջարիայի հեռուստատեսությունից։ Որոշումը կայացրել է դատավոր Գուլիկո Կաժաշվիլին։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Սոցիալական արդարության կենտրոն» հասարակական կազմակերպությունը, որը դատարանում պաշտպանում էր Ռեխվիաշվիլիի շահերը, պնդում է, որ նշված որոշումը կարևոր նախադեպ է և կամրապնդի աշխատանքային իրավունքների պաշտպանությունը, խոսքի ազատությունը և լրագրողական գործունեությանը միջամտելու անթույլատրելիությունը։

«Դատարանը կիսեց մեր փաստարկը, որ նշված որոշումը խախտել է Մալխազ Ռեխվիաշվիլիի աշխատանքային իրավունքները և արտահայտվելու ազատությունը, իսկ աշխատանքից ազատվելու միակ պատճառը նրա անձնական սոցիալական ցանցում հրապարակայնորեն արտահայտած քննադատական ​​կարծիքներն են, որոնք լիովին պաշտպանված են խոսքի ազատությամբ և այս իրավունքը սահմանափակելու հիմքեր չեն եղել»,- ասում են հասարակական կազմակերպությունում:

Դատարանը չի բավարարել Մալխազ Ռեխվիաշվիլիի պաշտոնի վերականգնման խնդրանքը, քանի որ նրա վարած «Հեշթեգ» հաղորդումը փակվել էր մի քանի ամիս առաջ։ Վերականգնման անհնարինությունը փոխհատուցելու համար դատարանը Աջարիայի հեռուստատեսությանը պարտավորեցրել է հայցվորին վճարել 5 000 լարի։ Որոշման այս մասը բողոքարկելու հարցը հայցվորը և նրա շահերի պաշտպանները կքննարկեն դատավորի պատճառաբանությանը ծանոթանալուց հետո։ Ինքը՝ Ռեխվիաշվիլին, կարծում է, որ փոխհատուցման այս չափը անարդարացիորեն ցածր է։

«Այս փուլում, իմ կարծիքով, չեմ բողոքարկի։ Իմ նպատակը՝ ապացուցելու, որ ինձ իզուր են ազատել աշխատանքից՝հաջողվել է: Ես հիմա այդպես եմ կարծում։ Ես կզրուցեմ իմ հրաշալի փաստաբանների հետ»,- ասել է լրագրողը։

«Հեշթեգ» հաղորդաշարի հաղորդավար և հեռարձակողի այլընտրանքային արհմիության նախագահ Մալխազ Ռեխվիաշվիլին աշխատանքից ազատվել է 2020 թվականի մայիսի 11-ին՝ այն ժամանակվա տնօրեն Գիորգի Կոխրեիձեի հրամանով։ Աշխատանքից ազատման պատճառ է դարձել Facebook-ում հրապարակված գրառումը, որով Ռեխվիաշվիլին եթերից հեռացված իր գործընկերոջը աջակցություն էր հայտնել և քննադատել էր հեռարձակողի որոշումը։ Մալխազ Ռեխվիաշվիլին տնօրենի հրամանը բողոքարկել է դատարանում։ Հանրային պաշտպանը նույնպես ուսումնասիրել է գործը և պարզել, որ տեղի է ունեցել աշխատանքային իրավունքների խախտում, որն առաջացել է խոսքի ազատությանն անհիմն և անհամաչափ միջամտությամբ։ Հանրային պաշտպանը դիմել է Աջարիայի հեռուստաընկերության տնօրենին՝ աշխատակցին աշխատանքից ազատելու հրամանն անվավեր ճանաչելու առաջարկությամբ։

Այն բանից հետո, երբ 2019 թվականի նոյեմբերին Գիորգի Կոխրեիձեն Աջարիայի հեռուստատեսության և ռադիոյի խորհրդատվական խորհրդի կողմից տնօրեն ընտրվեց, հեռարձակողի խմբագրական քաղաքականությունը սկսեց փոխվել։ Բազմաթիվ լրագրողներ հեռացվել են աշխատանքից, ոմանք էլ ճնշումների արդյունքում լքել են հեռուստատեսությունը։ Դատարանը անօրինական է համարել նաև լրատվական ծառայության ղեկավար Շորենա Ղլոնտիի պաշտոնանկությունը։ Մի քանի հայցեր դեռ չեն քննարկվել։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):