Թբիլիսիի քաղաքային դատարանը, մարտի 7-9-ին ռուսական օրենքի դեմ տեղի ունեցած ակցիայի մասնակից՝21-ամյա Լազարե Գրիգորիադիսի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է կալանքը։ Փաստաբանը պահանջել է նրան ազատ արձակել 10 հազար լարի գրավի դիմաց, սակայն դատավոր Արսեն Կալատոզիշվիլին բավարարել է դատախազության միջնորդությունը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 4 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 5 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 6 Իվանիշվիլին պետք է որոշում կայացնի և նշանակվեն նոր ընտրություններ․ նախագահ
Այսօրվա դատական նիստում Լազարե Գրիգորիադիսը օգտվել է լռելու իրավունքից և ասել, որ նորից ցուցմունք կտա հետաքննությանը։ Մեղադրյալի պաշտպանները համաձայն չեն խափանման միջոցի հետ:
«Դատավորի որոշումը բողոքարկելու ենք 48 ժամվա ընթացքում։ Ինքը՝ մեղադրյալը, մեզ հետ զրույցում ասաց, որ այն պահին, երբ ցուցմունք է տվել, շատ շփոթված է եղել, ուստի կխորհրդակցի մեզ հետ և հնարավորության դեպքում կօգտվի լռելու իրավունքից։ Մենք բացատրեցինք, որ նա կարող էր և իրացրեց լռելու իր իրավունքը։
Դատախազությունը չի կարողացել փաստարկներով հիմնավորել մեղադրյալի թաքնվելու, ապացույցների հավաքագրմանը խոչընդոտելու, նոր հանցագործություն կատարելու վտանգը։ Բացի այդ, մեղադրող կողմը բողոքարկել է, որ մեղադրյալը դատապարտված է, երբ գործում չկա նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը։ Կարծում եմ, որ դատախազությունը խախտել է անմեղության կանխավարկածը»,- լրագրողներին ասել է փաստաբան Լիկա Բիթաձեն։
«Ռուսթավի 2»-ը եթեր է հեռարձակել քննության համար Գրիգորիադիսի տված ցուցմունքը, որտեղ, հեռուստաընկերության տեղեկություններով, մեղադրյալը խոստովանում է, որ ոստիկանության ուղղությամբ երկու անգամ այսպես կոչված Մոլոտովի կոկտեյլ է նետել, ինչպես նաև՝ այրել է երկու ոստիկանական մեքենա։
Լազարե Գրիգորիադիսը ձերբակալվել է մարտի 29-ին։ Դատախազությունը նրան մեղադրանք է առաջադրել իրենց պարտականությունները կատարելիս ոստիկանության ծառայողների առողջությանը վնաս պատճառելու և պետական գույքը ոչնչացնելու հոդվածներով։ Հանցագործությունը պատժվում է 7-ից 11 տարի ազատազրկմամբ։
Ըստ ՆԳՆ-ի, կատարված հետաքննությամբ պարզվել է, որ մարտի 7-ին, ժամը 23:15-ի սահմաններում, Ռուսթավելիի պողոտայում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, ապրիլի 9-ի փողոցում Լազարե Գրիգորիադիսը երկու անգամ այսպես կոչված Մոլոտովի կոկտեյլ է նետել ՆԳՆ հատուկ հանձնարարությունների վարչության աշխատակիցների վրա: Հատուկ հանձնարարությունների վարչության երկու աշխատակից տարբեր տեսակի այրվածքներ են ստացել: Դատախազության տվյալներով՝ մարտի 9-ի գիշերը մեղադրյալը Ճանտուրիայի փողոցում դիտավորությամբ այրել է ՆԳՆ-ին պատկանող «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենան, որը տեղում այրվել է։ Մեղադրող կողմը պնդում է, որ ավտոմեքենան այրելով պետբյուջեին պատճառվել է 39 500 լարի գույքային վնաս։
«Վրացական երազանքը» մարտի 7-ին առաջին ընթերցմամբ ընդունեց ռուսական օրենքը, որը պարտավորեցնում էր կառավարությունից ֆինանսապես անկախ ոչ կառավարական կազմակերպություններին և լրատվամիջոցներին գրանցվել որպես «Օտարերկրյա ազդեցության գործակալներ», և որի նպատակն էր երկրում անկախ հասարակական կազմակերպությունների վերացումը: Նույն օրը Թբիլիսիում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել իշխող կուսակցության այս որոշման դեմ։ Ցուցարարները պահանջում էին չեղարկել ռուսական օրենքը։ Կառավարությունը ցրել է բողոքի ակցիան՝ օգտագործելով արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ և պղպեղի սփրեյ։ Մարտի 8-ին տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, որը կրկին ցրվեց իշխանության կողմից։ Հատուկ ջոկատայինները ողջ գիշեր հետապնդել են ցուցարարներին փողոցներով՝ բերման ենթարկելով ու ծեծի ենթարկելով նրանց։ Ցույցը ցրելուց հետո ցուցարարները ջարդել են ՆԳ նախարարության մեքենաներն ու այրել։ Չնայած բազմաթիվ պահանջներին՝ առողջապահության նախարարությունը տվյալներ չի հրապարակում, թե հանրահավաքի քանի մասնակից է տուժել։ Հայտնի է, որ ոստիկանների կողմից ակցիան ցրելու ժամանակ ստացած վնասվածքի հետևանքով ցուցարարներից մեկը կորցրել է տեսողությունը։
Աննախադեպ բողոքի և միջազգային ճնշման արդյունքում «Վրացական երազանքը» մարտի 10-ին կայացած լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ մերժեց ռուսական օրենքը։