Թբիլիսիի քաղաքային դատարանը 9 տարվա ազատազրկման է դատապարտել ռուսական օրենքի դեմ անցյալ տարվա մարտին տեղի ունեցած ցույցերի մասնակից Լազարե Գրիգորիադիսին։ Դատավոր Զվիադ Շարաձեն նրան մեղավոր է ճանաչել ոստիկանների առողջությանը վնաս պատճառելու և պետական գույքը ոչնչացնելու մեջ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 3 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 4 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 5 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
- 6 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
Լազարե Գրիգորիադիսն իրեն մեղավոր չի համարում։ Ընտանիքը պատրաստվում է ներում շնորհելու խնդրանքով դիմել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին։
«Մենք մեղադրական դատավճիռ էինք սպասում, թեև 9 տարին միևնույն է՝ անսպասելի էր։ Այս որոշումը դատարանը չի կայացրել։ Սա քաղաքական որոշում է»,- ասել է Լազարե Գրիգորիադիսի փաստաբան Լիկա Բիթաձեն։
Պաշտպանական կողմը կարծում է, որ դատավճիռն անարդար է և անօրինական։ Ըստ դատավոր Զվիադ Շարաձեի՝ պատճառաբանված որոշումը, որտեղ մանրամասն նկարագրվելու է, թե ինչ ապացույցների վրա է հիմնվել դատարանը, կողմերին կհանձնվի օրենքով սահմանված ժամկետում։
21-ամյա Լազարե Գրիգորիադիսին ոստիկանությունը ձերբակալել է 2023 թվականի մարտի 29-ին։ Ըստ մեղադրող կողմի՝ մարտի 7-ին՝ Ռուսթավելի պողոտայում, «օտարերկրյա գործակալների» մասին «ռուսական օրենքի» դեմ անցկացված հանրահավաքի ժամանակ, Գրիգորիադիսը երկու անգամ այսպես կոչված «Մոլոտովի կոկտեյլ» է նետել ՆԳՆ հատուկ հանձնարարությունների վարչության աշխատակիցների ուղղությամբ, որոնք իրականացնում էին իրենց ծառայողական պարտականությունները։ Ինչպես նաև, մարտի 9-ին, Ճանտուրիայի փողոցում մեղադրյալը դիտավորությամբ հրկիզել է ՆԳՆ-ին պատկանող «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենան, որը տեղում այրվել է և պետբյուջեին պատճառվել է 39 500 լարիի գույքային վնաս։
Լազարե Գրիգորիադիսին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի երկրորդ մասով (ոստիկանության աշխատակցի առողջությանը ոտնահարում նրա ծառայողական գործունեության հետ կապված) և 187-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետով (ուրիշի գույքի ոչնչացում, հրկիզում), որը պատժի միջոց է նախատեսում ազատազրկում 7-ից մինչև 11 տարի ժամկետով։
Վրաստանի այն ժամանակվա վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին բազմիցս խախտել է Լազարե Գրիգորիադիսի անմեղության կանխավարկածը։ Ապրիլի 3-ին վարչապետն ասել էր, որ «[Լազարեն] մտադրվել է ողջ-ողջ այրել ոստիկանին»։ Հունիսի 30-ին խորհրդարանում իր ելույթի ժամանակ Ղարիբաշվիլին հերթական անգամ մեղադրել է Լազարե Գրիգորիադիսին. «Պարզվեց՝ ինչ-որ կեղտոտ մեկը որոշել է Մոլոտովի կոկտեյլ նետել ուղիղ ոստիկանի վրա և ողջ-ողջ այրել նրան։ Ինձ չի հետաքրքրում, թե ով է նա: Ես սա ասում եմ ձեզ վրդովմունքով։ Ես այստեղ բացարձակապես անզիջում կլինեմ։ Մենք ոչ մեկին չենք ների նման բանը։ Սա պետության վրա ձեռք բարձրացնել է։ Թող բոլորը լավ հիշեն սա։ Թող հիմա դուրս գան ու պաշտպանեն։ Ինչո՞ւ չեն պաշտպանում։ Ինչո՞ւ բանտից չեն ազատում։ Ոչ ոք չի կարող նրան դուրս հանել, ոչ ոք չի կարող ներել այս ծանր հանցագործությունը, ով ձեռք է բարձրացնում ոստիկանության վրա»։
Թբիլիսիի քաղաքային դատարանը երեք անգամ մերժել է ընդունել Լազարե Գրիգորիադիսի հայցն ընդդեմ Իրակլի Ղարիբաշվիլիի և «Վրացական երազանքի» այն ժամանակվա նախագահ Իրակլի Կոբախիձեի։ Լազարե Գրիգորիադիսը պահանջել է պարզել զրպարտության փաստը, մերժել պատիվն ու արժանապատվությունը վիրավորող հայտարարությունները, փոխհատուցել հասցված բարոյական վնասը։