Գորիի շրջանային դատարանի դատավոր Դավիթ Պապուաշվիլին մեղավոր է ճանաչել տեղի գործարար և ակտիվիստ Իոսեբ Բաբաևին, ում ոստիկանությունը ձերբակալել էր սեպտեմբերի 14-ին Գորիում անցկացվող «Վրացական երազանքի» նախընտրական միջոցառումից առաջ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Իլիայի պետական համալսարանին ավտորիզացիա է տրվել մեկ տարի հետո մոնիտորինգի պայմանով
- 2 Իվանիշվիլին պատերազմ հայտարարեց մեր բարեկամներին, որպեսզի կանգնի Մոսկվայի կողքին․ Զուրաբիշվիլի
- 3 Հոկտեմբերին վրաց ժողովուրդը հնարավորություն կունենա հեռացնել խաբեբաներին․ սենատոր Ռիշ
- 4 «Մենք ուժ կգտնենք մեր մեջ, որպեսզի ներողություն խնդրենք». Իվանիշվիլին՝ 2008 թվականի պատերազմի մասին
- 5 Նման ամոթալի բան չեմ տեսել, պատրաստվել է ԿԳԲ-ի դարբնոցում․ նախագահը՝ «Երազանքի» պաստառների մասին
- 6 ԱՄՆ-ը Իվանիշվիլիի դեմ պատժամիջոցների փաթեթ է մշակել․ «Ամերիկայի Ձայն»
Ներքին գործերի նախարարությունը Բաբաևին մեղադրել է ոստիկանությանը չենթարկվելու մեջ, ինչը նա հերքում է։ Ինչպես ասում է Իոսեբ Բաբաևը, իրեն ապօրինի են ձերբակալել միայն այն պատճառով, որ չխանգարեր «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի ելույթին։
Դատավոր Պապուաշվիլիի որոշմամբ՝ Իոսեբ Բաբաևը դատապարտվել է երկօրյա վարչական կալանքի։ Այս ժամկետում ներառվել են ձերբակալությունից հետո ժամանակավոր մեկուսարանում անցկացրած 48 ժամը։
«Իմ տեսանյութերում երևում է, որ ոստիկանն իր աջ կողմում տեսախցիկ ուներ ու նկարահանում էր, սակայն դատարանում տեսաապացույց չի ներկայացվել, քանի որ իմ կողմից օրենքի խախտում չի եղել։ Դատավորը այսօր կատարել է նոտարի գործառույթը և օրինականացրել է ոստիկանության ապօրինի ձերբակալությունը»,- ասել է Բաբաևը դատավարությունից հետո։
Իոսեբ Բաբաևը, ով Գորիի «Ռեստո բար»-ի սեփականատերն է և ակտիվորեն ներգրավված է եղել ռուսական օրենքի դեմ ակցիաներին, ձերբակալվել է մեկ ամիս առաջ՝ հունիսի 4-ին, սակայն Գորիի շրջանային դատարանի դատավոր Լևան Դարբաիձեն անօրինական է համարել ոստիկանության կատարած բոլոր քննչական գործողությունները և անթույլատրելի ապացույց համարել իբր Բաբաևի մեքենայից հանված զենքը։ Բաբաևը ժամանակավոր մեկուսարանը լքել է հունիսի 6-ին։ Դատախազությունը բողոքարկել է Գորիի շրջանային դատարանի որոշումը և պահանջել այն ամբողջությամբ վերացնել։ Հունիսի 14-ին Վերաքննիչ դատարանի դատավոր Դավիթ Ախալբեդաշվիլին մասամբ փոխել է դատավոր Լևան Դարբաիձեի որոշումը՝ նա օրինական է համարել մեքենայի խուզարկությունը։ Ըստ այդմ՝ թույլատրելի ապացույց է ճանաչվել ավտոմատ հրազենը, որը, ըստ ոստիկանության, հանվել է Իոսեբ Բաբաևի մեքենայից։ Վերաքննիչ դատարանն անօրինական է համարել նաև Բաբաևի անձնական խուզարկությունն ու ատրճանակը հայտնաբերելը։
Հուլիսի 3-ին Շիդա Քարթլիի ոստիկանության բաժանմունքում Իոսեբ Բաբաևին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, որը վերաբերում է ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելուն, պահելուն ու կրելուն։ Եթե նրան մեղավոր ճանաչեն, նրան սպառնում է 3-ից 7 տարվա ազատազրկում։
Իոսեբ Բաբաևն ասում է, որ ձերբակալության ժամանակ ոստիկանները բռնության են ենթարկել իրեն, ինչի համար դիմել է Հատուկ քննչական ծառայություն։