Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից պատժամիջոցների ենթարկված դատավորներից մեկը՝ Թբիլիսիի վերաքննիչ դատարանի վարչական գործերի պալատի նախագահ Իրակլի Շենգելիան, հայտարարում է, որ բողոքարկելու է ԱՄՆ Պետդեպարտամենտի որոշումը ամերիկյան դատարանում։ Դատավորը վստահ է, որ «ճշմարտությունը չի կորչի»:
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
«Ակտիվ քայլեր եմ ձեռնարկում դիմելու ԱՄՆ համապատասխան դատական մարմնին և վիճարկելու աննախադեպ, բոլորովին չարդարացված որոշումը՝ ինձ պատժամիջոցների ենթարկելու ամենալուրջ մեղադրանքով կոռուպցիայի մեջ ներգրավվելու համար, որն ուղղված է իմ պատվին ու հեղինակությանը»:
Ես չեմ պատրաստվում ընդունել «կոռումպացվածի» պիտակը: Ինձ համար ԱՄՆ վիզան չէ գլխավորը, ես կարող եմ այլևս երբեք չգնալ այնտեղ, բայց գլխավորն ինձ համար արժանապատվությունն ու համբավը պաշտպանելն է, որը ձեռք եմ բերել իմ ողջ կյանքում պարտականությունների բարեխիղճ և գրագետ կատարման արդյունքում։
Քանի որ իմ հայցի հասցեատերը ԱՄՆ դատարանն է, այն կներկայացվի որոշակի ժամկետում, այն բանից հետո, երբ կորոշեմ դրա ներկայացման համար անհրաժեշտ կազմակերպչական հարցերը։
Վստահ եմ, որ ճշմարտությունը չի կորչի, և ես լիովին կվերականգնեմ իմ ոտնահարված իրավունքները»,- ասում է Իրակլի Շենգելիան։
Դատավոր Շենգելիան սոցցանցերում առաջին անգամ իր նկատմամբ պատժամիջոցներ կիրառելուն հակաամերիկյան հայտարարություններով արձագանքել է ապրիլի 6-ին։ Նրա խոսքով, այսօրվա իրավիճակում ոչ ինքը, ոչ էլ իր ընտանիքը ցանկություն չունեն այցելել ԱՄՆ, քանի որ «այն իդեալներն ու ժողովրդավարական սկզբունքները, որոնցով մինչ այժմ հպարտանում էր այս երկիրը, գործնականում վերացած են, դրանք այլևս չկան»։ Դատավորի խոսքով՝ «ԱՄՆ-ում 6 տարեկանից երեխայի սեռը փոխելը համարվում է վերջին շրջանի ժողովրդավարական գլխավոր ձեռքբերումներից մեկը», ինչի պատճառով այնտեղ «գործ չունի անելու»։
Իրակլի Շենգելիան 2017-2021 թվականներին եղել է նաև Վրաստանի արդարադատության բարձրագույն խորհրդի անդամ։
Ապրիլի 5-ին ԱՄՆ Պետդեպարտամենտը երեք ներկա և մեկ նախկին դատավորների՝ Միխեիլ Չինչալաձեին, Լևան Մուրուսիձեին, Իրակլի Շենգելիային և Վալերիան Ցերցվաձեին, ինչպես նաև նրանց ընտանիքի անմիջական անդամներին, զգալի կոռուպցիոն գործունեության մեջ նրանց մասնակցության պատճառով արգելել է մուտք գործել ԱՄՆ: Դեպարտամենտի պարզաբանմամբ՝ այդ անձինք չարաշահել են դատարանների նախագահների և Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամների իրենց պաշտոնը՝ դրանով իսկ վնասելով օրենքի գերակայությանը և հասարակության վստահությանը Վրաստանի դատական համակարգի նկատմամբ։
ԱՄՆ Պետդեպարտամենտի որոշումը անհասկանալի և անընդունելի է վրացական իշխանությունների համար: Արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ուղղված նամակում պահանջում է ապացույցներ ներկայացնել կամ վերանայել որոշումը։ Դարչիաշվիլիի խոսքով, այլ դեպքերում դատավորների հանդեպ պատժամիջոցներ կիրառելու որոշումը «Վրաստանի պետության և վրաց ժողովրդի կողմից» ընկալվելու է որպես «ճնշում ինքնիշխան պետության անկախ դատարանի վրա և կոպիտ միջամտություն նրա գործունեության մեջ»: