Դաժան ծեծի է ենթարկվել ՄԱՇ-ի նախագահ, խորհրդարանի պատգամավոր Լևան Խաբեիշվիլին

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

«Միացյալ ազգային շարժման» տեղեկություններով՝ դաժան ծեծի է ենթարկվել կուսակցության նախագահ, խորհրդարանի պատգամավոր Լևան Խաբեիշվիլին։ Լուսանկարում, որը տարածվել է սոցիալական ցանցերում, պարզ երևում են վնասվածքները։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Ոչինչ չի ցավում, ամեն ինչ կանցնի։ Պուտինիստների դեմ պայքարը պետք է շարունակվի»,- մի քանի վայրկյանանոց տեսանյութում ասում է Խաբեիշվիլին, ով այժմ գտնվում է Ինգորողվայի կլինիկայում։

Մինչ Խաբեիշվիլիի ծեծի մասին տեղեկությունը տարածելը, «Ազգային շարժումը» հայտարարել է, որ կուսակցության նախագահին «առևանգել են Վրաստանում ռուսական ռեժիմի ներկայացուցիչները Բիձինա Իվանիշվիլիի անձնական հրահանգով», երբ նա ցույցի ժամանակ օգնում էր տուժած քաղաքացուն։ «Ազգային շարժումը» դիմել է ՆԳՆ-ին՝ Լևան Խաբեիշվիլիի ֆիզիկական անվտանգությունն ապահովելու և նրան անհապաղ ազատ արձակելու համար։

Ընդդիմադիր պատգամավորին ծեծի ենթարկելու առնչությամբ ՆԳՆ-ն դեռ հայտարարություն չի արել։

Ապրիլի 30-ին խորհրդարանի լիագումար նիստում ռուսական օրենքի երկրորդ ընթերցմամբ քննարկմանը զուգահեռ Թբիլիսիում օրենսդիր մարմնի մոտ ակցիա է տեղի ունեցել։ Քաղաքացիները փակել են Ռուսթավելիի պողոտան, իսկ նրանց մի մասը հավաքվել է խորհրդարանի մուտքերի մոտ, որտեղից նիստից հետո պետք է դուրս գային ռուսական օրենքի աջակից և հեղինակ «Վրացական երազանքի» պատգամավորները։ Հատուկ հանձնարարությունների վարչության և ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները ցուցարարներին ստիպել են լքել տարածքը։ Խաղաղ ցույցը ցրելու համար օգտագործվել է պղպեղի սփրեյ, արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ։ Իրավապահները նաև ֆիզիկական բռնության են ենթարկել երիտասարդներին։

Հանրային պաշտպան Լևան Իոսելիանին հայտարարել է, որ ՆԳՆ-ի կողմից ուժի կիրառման որևէ պատճառ չկա։ Իոսելիանին կոչ է անում քննչական մարմիններին արդյունավետ հետաքննություն անցկացնել անհամաչափ ուժի կիրառման, ինչպես նաև լրատվամիջոցների ներկայացուցիչների վիրավորման փաստերի վերաբերյալ։

2024 թվականի ապրիլի 3-ին «Վրացական երազանքը» կրկին օրակարգ բերեց այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքը, որը մեկ տարի առաջ բազմահազարանոց բողոքի ակցիաներից հետո ետ կանչվեց, և եղավ խոստում, որ այն երբեք չի ընդունվի։

Ռուսական օրենքը պարտավորեցնում է անկախ լրատվամիջոցներին և ոչ կառավարական կազմակերպություններին, որոնք աշխատում են միջազգային կազմակերպությունների դրամաշնորհային աջակցությամբ և չեն վերահսկվում կառավարության կամ նրա հետ կապված խմբերի կողմից, գրանցվել որպես օտարերկրյա գործակալ։ 150-ից ավելի հասարակական և լրատվական կազմակերպություններ հայտարարություն են տարածել, որ ոչ մի դեպքում չեն գրանցվի «արժանապատվությունը ոտնահարող ռեգիստրում»։

Ապրիլի 17-ին ռուսական օրենքին առաջին ընթերցմամբ սատարել է 83 պատգամավոր, իսկ այսօր՝ ապրիլի 30-ին, «Վրացական երազանքը» կփորձի այն երկրորդ ընթերցմամբ ընդունել։

Ապրիլի 15-ից Թբիլիսիում ամեն օր բողոքի զանգվածային ցույցեր են անցկացվում, իսկ ապրիլի 28-ի ցույցին տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցել։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։