Օկուպացված Աբխազիայի դե ֆակտո իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, որ Էնգուրիի այսպես կոչված սահմանը փակվել է ապրիլի 9-ին Թբիլիսիում՝ ընդդիմության ծրագրած բողոքի ակցիայի պատճառով։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Բաթումիի և Քոբուլեթիի քաղաքապետները ֆեյսբուքյան գրառումներով հրաժարական են ներկայացրել
- 2 Գլդանիի բանտից ծանր վնասվածքներով կլինիկա տեղափոխված կալանավորը մահացել է
- 3 Իրակլի Օքրուաշվիլին ձերբակալվել է Ծուլուկիանիի հանձնաժողովի նիստին չներկայանալու համար
- 4 Մայիսի 26-ը մերն է, Վրաստանի բոլոր քաղաքացիները կստանձնեն մայիսի 26-ը․ Զուրաբիշվիլի
- 5 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 6 Սկսել ենք պատրաստվել ընտրություններին, բոլոր 64 մունիցիպալիտետներում կհաղթենք․ Կոբախիձե
«Ապրիլի 9-ի հետ կապված՝ մեր բնակչության անվտանգության համար մենք սահմանափակել ենք մուտքը Վրաստան։ Բացառություն են կազմում «Էնգուրի ՀԷԿ»-ի աշխատակիցները, բուժման նպատակով Վրաստան տեղափոխվող անձինք և տարեցները։ Հանրապետություն մուտք գործելու պայմանները չեն փոխվել»,- ասել է այսպես կոչված Պետական անվտանգության ծառայության պետի տեղակալ, սահմանային ծառայության պետ Ռուստամ Լատիպովը:
Էնգուրիի կամուրջը, ինչպես նաև Ծալենջիխայի Փախուլանի գյուղի և օկուպացված տարածքում գտնվող Սաբերիոյի միջև գտնվող հետիոտնային անցումը փակվել է ուրբաթ օրը՝ ապրիլի 7-ին։
Աբխազիայի այսպես կոչված իշխանությունները վերջին մի քանի ամիսների ընթացքում հայտարարում են, որ վրացական ընդդիմությունը փորձում է պետական հեղաշրջում իրականացնել և երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։ Մարտի 21-ին դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիան ասել է, որ այս պայմաններում և ապրիլին նախատեսված «լայնածավալ քաղաքական ակցիաների» կապակցությամբ Աբխազիայի համար կարևոր է ամրապնդել համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ։ «Մենք լայնածավալ աշխատանքներ ենք իրականացնում Աբխազիայի զինված ուժերի մարտունակության բարձրացման ուղղությամբ։ Աբխազիային պատերազմ պետք չէ, բայց դուք պետք է պատրաստ լինեք իրավիճակի ցանկացած զարգացման»,- ասել է Բժանիան։
Ապրիլի 9-ին՝ ժամը 17:00-ին, «Միացյալ ազգային շարժումը» ակցիա է անցկացնելու Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում։ Կուսակցության նախագահ Լևան Խաբեիշվիլին մարտի 14-ին կայացած ճեպազրույցում հայտարարել էր ակցիայի մասին և ասել, որ «Ազգային շարժումը» մինչև ապրիլի 9-ը կառավարությանը ժամանակ է տալիս Եվրամիության 12 հանձնարարականները կատարելու համար։
