Բնակելի տանը, մասնավոր անշարժ գույքում կամ հանրային/պետական հիմնարկում ցերեկային կամ գիշերային ժամերին ձայնային աղմուկի թույլատրելի նորմերը գերազանցելու համար ֆիզիկական անձը առաջին անգամ կտուգանվի 150 լարիով, իսկ իրավաբանական անձի և անհատ ձեռնարկատիրոջ դեպքում տուգանքը կկազմի 1500 լարի։ Օրենսդրության համաձայն՝ ցերեկային ժամերին բնակելի և քնելու վայրերում թույլատրվում է աղմուկ, որը չի գերազանցում 35 դեցիբելը, իսկ երեկոյան կամ գիշերը՝ 30 դեցիբելը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 4 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 5 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
- 6 Բրիտանիան մարդու իրավունքների խախտման համար պատժամիջոցներ է սահմանել «Երազանքի» 4 բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ
Փոփոխությունները չեն ազդի ցերեկային ժամերին ընթացող շինարարական և վերանորոգման աշխատանքների արդյունքում առաջացած որևէ հզորության աղմուկի վրա:
Գործող օրենսդրության համաձայն՝ ցերեկային ժամեր են համարվում ժամը 08:00-ից 23:00-ն ընկած ժամանակահատվածը:
Խորհրդարանի կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում ընդունված փոփոխություններն ուժի մեջ կմտնեն դեկտեմբերի 14-ից։
Կրկնակի իրավախախտման դեպքում տուգանքը ավելանում է մոտ 3 անգամ։ Մասնավորապես, ֆիզիկական անձը կտուգանվի 500 լարիով, իսկ իրավաբանական անձը և անհատ ձեռնարկատերը՝ 5 000 լարիով։ Երրորդ և յուրաքանչյուր հաջորդ դեպքում ֆիզիկական անձի համար տուգանքի չափը կկազմի 1 000 լարի, իսկ իրավաբանական անձի և անհատ ձեռնարկատիրոջ համար՝ 10 000 լարի։
Դեռևս գործող կանոնակարգի համաձայն՝ առաջին իրավախախտման դեպքում օրենքը նախազգուշացում է նախատեսում, իսկ կրկնվելու դեպքում ֆիզիկական անձանց համար տուգանքը կազմում է 150 լարի, իսկ իրավաբանական անձանց համար՝ 500: Նույն արարքը կրկնակի կատարելու դեպքում ֆիզիկական անձը տուգանվում է 300 լարիով, իրավաբանական անձը՝ 1 000 լարիով։
Պատգամավորները օրենսդրական փոփոխությունները հիմնավորում են նրանով, որ գործող տուգանքները չեն կարող կանխարգելիչ արդյունք ապահովել, ինչի մասին է վկայում բնակչության բարձր կոչը։ Թբիլիսիում 2021 թվականին կազմվել է վարչական իրավախախտումների 148 արձանագրություն, 2022 թվականին՝ 253, իսկ միայն 2023 թվականի հունվար-հուլիս ամիսներին կազմվել է 344 արձանագրություն՝ կապված ակուստիկ աղմուկի թույլատրելի նորմերը գերազանցելու հետ։
«Աղմուկը բերում է անախորժությունների, նվազեցնում է կյանքի որակը, խանգարում է մարդկանց բնականոն գործունեությանը, ազդում կենտրոնացման, շփման ու քնի վրա։ Բացի սոցիալ-հոգեբանական բացասական հետևանքներից, այն բացասաբար է անդրադառնում նաև մարդու առողջության, հատկապես սրտանոթային համակարգի վիճակի վրա։
1999 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հրապարակված հանրային աղմուկի ուղեցույցները պետություններին առաջարկում են պաշտպանել բնակչությանը աղմուկից, հաշվի առնել աղմուկի բացասական հետևանքները և համապատասխան սահմանափակումներ սահմանել գործող օրենսդրության մեջ»,- նշված է օրենքի նախագծի բացատրության մեջ։
Ոստիկանության աշխատակիցը պատասխանատու է քաղաքացիներից ստացված հաղորդումների հիման վրա ձայնային աղմուկի նորմերի խախտումներին արձագանքելու համար։
