Վրաստանում Գերմանիայի դեսպան Պիտեր Ֆիշերի խոսքով՝ Եվրամիությանը Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկի համար անհրաժեշտ է Գերմանիայի խորհրդարանի (Բունդեսթագի) համաձայնությունը, սակայն ստեղծված իրավիճակում Վրաստանը դրա հնարավորությունը չունի։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 3 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 4 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 5 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
- 6 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
Ֆիշերի խոսքով՝ Թբիլիսի կատարած այցից հետո նման եզրակացություն է արել Բունդեսթագի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրեյթերը։
«Խորհրդարանի անդամ, Բունդեսթագի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրեյթերը 24 ժամ Թբիլիսիում էր։ Եզրակացություն. Գերմանիայի սահմանադրության 23-րդ հոդվածը և հատուկ օրենքը (գերմանացի իրավաբանների համար՝ EUZBBG) պահանջում են խորհրդարանի համաձայնությունը անդամակցության բանակցություններ սկսելու համար: Ներկա իրավիճակում ոչ մի շանս չկա, որ դա տեղի կունենա Վրաստանի համար»,- գրել է Պիտեր Ֆիշերը X հարթակում։
Անտոն Հոֆրեյթերը Կովկաս կատարած այցի շրջանակներում Վրաստանում էր և հանդիպել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին։ Նախագահի աշխատակազմի տարածած տեղեկության համաձայն՝ հանդիպմանը Սալոմե Զուրաբիշվիլին խոսել է ընտրությունների և նախընտրական շրջանում բացահայտված ամենալուրջ և համակարգված խախտումների մասին, որոնք անմիջական ազդեցություն են ունեցել ընտրությունների արդյունքների, քվեարկության գաղտնիության վրա, որոնցով խախտվել է ընտրողների ազատ կամարտահայտությունը և քվեարկության համընդհանուրությունը։ Հանդիպմանը խոսվել է նաև երկրում Ռուսաստանի կողմից մղվող հիբրիդային պատերազմի մասին։ Բացի այդ, ըստ աշխատակազմի, Զուրաբիշվիլին ընդգծել է, որ երկրի համար եվրոպական ուղին այլընտրանք չունի և վրաց ժողովրդի անսասան ձգտումն է շարժվել դեպի եվրաինտեգրում։
Այս թեմայով՝
Բունդեսթագը պահանջում է, որ մինչև ռուսական օրենքի չեղարկումը Վրաստանը ԵՄ-ում առաջխաղացում չունենա
