Թբիլիսիի, Քութայիսիի և Բաթումիի քաղաքային դատարանների դատավորներ Կոնստանտին Կոպալիանին, Նանա Ջոխաձեն և Թամար Բեժանիշվիլին հրաժարվել են ուսումնական այցով մեկնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամ Դիմիտրի Գվրիտիշվիլիի տեղեկություններով՝ մերժման մասին դատավորների դիմումները ներկայացվել են խորհրդին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
- 4 «Երազանքը» կուսակցություններին արգելում է դասախոսություններ անցկացնել ՀԿ-ների աջակցությամբ
- 5 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 6 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
Վրացի դատավորների հերթական ուսումնական այցը ԱՄՆ նախատեսված է ապրիլի 22-30-ին։
«Որպես Վրաստանի արդարադատության բարձրագույն խորհրդի անդամ՝ ինձ հայտնի դարձավ, որ այս այցին մասնակցող երեք դատավորները՝ Նանա Ջոխաձեն, Թամար Բեժանիշվիլին և Կոնստանտին Կոպալիանին հրաժարվել են ուղևորվելուց, և նրանց դիմումները պաշտոնապես ներկայացվել են խորհրդին։
Իմ կարծիքով, սա համերաշխության մի նշան է, ինչպես եղավ Լաշա Չխիկվաձեի դեպքում (երբ մի քանի դատավորներ նույնպես հրաժարվեցին մասնակցել նմանատիպ այցին և ճամփորդությանը), քանի որ ԱՄՆ-ի ներկայացուցիչների կողմից ակնհայտորեն անարդար և նվաստացուցիչ վերաբերմունք կա վրացիների դատավորների նկատմամբ»,- գրել է Գվրիտիշվիլին սոցցանցում։
ԱՄՆ ծրագրված ճանաչողական այցին մասնակցելու մերժմանը նախորդել է Պետդեպարտամենտի որոշումը, ըստ որի՝ կոռուպցիոն գործունեության մեջ ներգրավվելու պատճառով երեք գործող և մեկ նախկին դատավորներին՝ Միխեիլ Չինչալաձեին, Լևան Մուրուսիձեին, Իրակլի Շենգելիային և Վալերիան Ցերցվաձեին, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամներին արգելվել է մուտք գործել ԱՄՆ: Գերատեսչության պարզաբանմամբ՝ այդ անձինք չարաշահել են դատարանների նախագահների և Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամների իրենց պաշտոնը՝ դրանով իսկ վնասելով օրենքի գերակայությանը և հասարակության վստահությանը Վրաստանի դատական համակարգի նկատմամբ։
Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը տարիներ շարունակ աջակցում է դատավորների ուսումնական այցերին։ Վերջերս ԱՄՆ-ում էին Վրաստանի քաղաքացիական և վարչական իրավունքի 10 դատավորներ։ Ըստ դեսպանատան՝ Միացյալ Նահանգները հպարտ է աջակցել Վրաստանի աշխատասեր, բարեխիղճ, պրոֆեսիոնալ դատավորներին, որոնք միշտ պատրաստ են պահպանել և կիրառել օրենքը՝ ի շահ վրաց ժողովրդի։
Այս թեմայով՝
«Ծառայում են մեր պետության հզորացմանը». Վարչապետը՝ պատժամիջոցների ենթարկված դատավորների մասին
