«Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդներից Անա Դոլիձեի խոսքով, ապացույցներ են հավաքվում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ միջազգային հետաքննության համար։ Ինչպես ասել է Դոլիձեն, «Ուժեղ Վրաստանում» շտաբ է բացվել։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
«Սա սովորական կեղծիք չէր։ Սա միջազգային հանցագործություն է, որը կատարվել է Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքում։ Սա քննության ենթակա հարց է։ Այստեղ Ռուսաստանի կողմից Վրաստանում միջազգային հանցագործություն կատարվեց։ Մենք դիմում ենք Եվրախորհրդարանին և Եվրամիությանը, որն ունի դրա նախադեպերը, քննիչ առաքելություն ուղարկել այստեղ, որը կստեղծի միջազգային նախադեպ այս հետաքննության առնչությամբ»,- լրագրողներին ասել է Դոլիձեն։
Նրա խոսքով՝ «Ուժեղ Վրաստանը» չի դիտարկում խորհրդարան մտնելու հարցը։
ԵՄ մի շարք երկրների արտաքին գործերի նախարարներ, ինչպես նաև Միացյալ Թագավորության ԱՄՆ-ի և Եվրոպայի հարցերով պետնախարարը կոչ են անում Վրաստանի իշխանություններին հետաքննել ընտրությունների ընթացքում հայտնաբերված խախտումները։
«Կոչ ենք անում Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և այլ պատկան մարմիններին կատարել իրենց պարտականությունը՝ արագ, թափանցիկ և անկախ հետաքննել և քննարկել ընտրախախտումները և մեղադրանքները։
Այդ խախտումները պետք է հստակեցվեն ու վերացվեն։ Սա անհրաժեշտ քայլ է ընտրական գործընթացի նկատմամբ վստահությունը վերականգնելու համար»,- ասված է Եվրոպական միության բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի և Եվրահանձնաժողովի համատեղ հայտարարության մեջ։
Ամերիկայի Միացյալ Նահանգները միանում է խախտումների մասին բոլոր հաղորդումների ամբողջական հետաքննության պահանջին։
ԿԸՀ տվյալներով՝ «Վրացական երազանքն» ընտրություններում ստացել է ձայների 53,92 տոկոսը։ Արդյունքների լեգիտիմությունը չեն ճանաչում ընդդիմադիր կուսակցությունները և երկրի նախագահը։ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ ընտրություններն ամբողջությամբ կեղծվել են, և անցկացվել է «ռուսական հատուկ գործողություն»։
