Դմանիսիի նախկին քաղաքապետ Գիորգի Տատուաշվիլիի դեմ մահափորձի համար դատախազությունը Զուրաբ Օքմելաշվիլիին և Կոբա Մենաբդիշվիլիին մեղադրանք է առաջադրել։ Ինչպես «Վրաստանի լուրերին» են հայտնել գլխավոր դատախազությունից, երկու մեղադրյալներն էլ գտնվում են փախուստի մեջ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Բաթումիի և Քոբուլեթիի քաղաքապետները ֆեյսբուքյան գրառումներով հրաժարական են ներկայացրել
- 2 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 3 Իրակլի Օքրուաշվիլին ձերբակալվել է Ծուլուկիանիի հանձնաժողովի նիստին չներկայանալու համար
- 4 Գլդանիի բանտից ծանր վնասվածքներով կլինիկա տեղափոխված կալանավորը մահացել է
- 5 Մայիսի 26-ը մերն է, Վրաստանի բոլոր քաղաքացիները կստանձնեն մայիսի 26-ը․ Զուրաբիշվիլի
- 6 Facebook-ում ՆԳ նախարարությանը հայհոյելու համար Լաշա Ջիոշվիլին տուգանվել է 3000 լարիով
«ՆԳ նախարարության կողմից անցկացված հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալները, անցյալում ունեցած տարաձայնությունների պատճառով, սպանության դիտավորությամբ հետապնդել են դեպի Դմանիսի գնացող տուժողի ավտոմեքենային և մի քանի անգամ կրակել մեքենայի ուղղությամբ։
Քանի որ մեղադրյալները հրաժարվել են ներկայանալ քննչական մարմնին, նրանց հեռակա մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 19, 109-րդ հոդվածի «ի» ենթակետով (սպանության փորձ, որը կատարվել է խմբով) և 236-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերով (ապօրինի հրազեն ձեռք բերել ու կրել), որը պատժվում է ազատազրկմամբ՝ 16-ից 20 տարի ժամկետով»,- ասված է դատախազության հաղորդագրությունում։
Դատախազությունը միջնորդում է մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը։
Դմանիսիի նախկին քաղաքապետի վրա նոյեմբերի 1-ին հարձակվել են Մեծ Դմանիսի գյուղում։ Գիորգի Տատուաշվիլիի ավտոմեքենայի ուղղությամբ, որով նա Թբիլիսիից Դմանիս էր մեկնում, կրակել են հինգ անգամ։ Տատուաշվիլին ասել է, որ մեկ փամփուշտ խրվել է վարորդի նստատեղին։ Նա հարձակումը կապել է իր քաղաքական գործունեության հետ և անմիջապես նշել հարձակվողների անունները։ «Դրանք Զուրաբ Օքմելաշվիլին և Կոբա Մենաբդիշվիլին են, որոնք կապված են «Վրացական երազանքի» հետ, որոնց իշխող կուսակցությունն օգտագործում է ընտրությունների ժամանակ մարդկանց վախեցնելու համար»,- ասել է Տատուաշվիլին։ Հարձակվողներին նկարահանել է Տատուաշվիլիի մեքենայում տեղադրված տեսանկարահանող սարքը։
Նրա խոսքով, Օքմելաշվիլին և Մենաբդիշվիլին գտնվում են Պետական անվտանգության ծառայության պաշտպանության ներքո, նրանց կողմից բռնության փաստերով բազմիցս հետաքննություն է սկսվել, սակայն նրանք երբեք չեն ձերբակալվել։
Գիորգի Տատուաշվիլին Դմանիսիի մունիցիպալիտետի քաղաքապետ է ընտրվել 2017 թվականին։ 2020 թվականին «Վրացական երազանքը» նրան հեռացրել է կուսակցությունից և որպես պատճառ նշել նրա «աջակցությունը մրցակից թեկնածուի նախընտրական քարոզարշավին»։ 2021 թվականին Տատուաշվիլին ինքնակառավարման ընտրություններում առաջադրվել է որպես «Ազգային շարժում» կուսակցության թեկնածու, սակայն «Վրացական երազանքի» թեկնածու Կոբա Մուրադաշվիլին հաղթել է նրան 4,16 տոկոս տարբերությամբ։
