Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ոչ-ոքի՝ 1:1 հաշվով ավարտեց Չեխիայի հավաքականի հետ Եվրոպայի առաջնության երկրորդ տուրի հանդիպումը։ Խաղի լավագույն խաղացող ճանաչվեց Գիորգի Մամարդաշվիլին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 4 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
«Դժվար խաղ էր, մենք կարող էինք վերջում հաղթել, շատ ենք ափսոսում դրա համար։ Մեր ոգին ցույց տվեցինք այս երկու խաղերում։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել վրացի երկրպագուներին, ովքեր եկան խաղին և օգնեցին մեզ բացահայտել այս վրացական ոգին։ Երկրպագուները զարմանալի մթնոլորտ էին ստեղծել, և առանց նրանց մենք այսպես չէինք խաղա։
Երբ խաղում ենք նման մրցաշարում, պետք է ավելի շատ կենտրոնանանք։ Մրցակիցը մեզ չի ների թուլացումը, այդպես եղավ մեզ հետ առաջին գոլի ժամանակ, որը չհաշվվեց, և նաև երկրորդ դրվագում, երբ չեխերը հավասարեցրին հաշիվը։ Սակայն դեռ ոչինչ կորած չէ, երրորդ հանդիպումն առջևում է, պայքարը շարունակվում է»,- ասել է Մամարդաշվիլին, ով այսօր 11 գնդակ է կասեցրել ու ՈՒԵՖԱ-ի կողմից ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող։
Չեխիայի դարպասին միակ գոլը խփեց Գիորգի Միքաուտաձեն, ով անվրեպ իրացրեց 11 մետրանոցը։ Խաղավերջում Վրաստանը հաղթելու հնարավորություն ուներ, սակայն Սաբա Լոբժանիձեն բարձր հարվածեց։ Մինչ այդ գոլ խփելու հնարավորություն ուներ նաև Անզոր Մեքվաբիշվիլին։
Հաջորդ հանդիպումը ազգային հավաքականը կանցկացնի հունիսի 26-ին՝ Գելզենկիրխեն քաղաքում՝ առաջնության ֆավորիտներից մեկի՝ Պորտուգալիայի ընտրանու դեմ։