ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցը նոր ընտրությունների հիմք է․ ընդդիմադիր կուսակցություններ

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

«2024 թվականի ընտրությունների գնահատականը պատմականորեն ամենաբացասական եզրակացությունն է, որը կազմակերպությունը երբևէ գրել է Վրաստանում անցկացված ընտրությունների վերաբերյալ», - խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր՝ «Կոալիցիա հանուն փոփոխությունների», «Միասնություն՝ Ազգային շարժում», «Ուժեղ Վրաստան» և «Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցությունները համատեղ հայտարարություն են տարածել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցի վերաբերյալ։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Նրանց գնահատմամբ՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի եզրակացությունը և առաջարկությունների փաթեթը հաստատել են ընտրությունների արդյունքների ոչ լեգիտիմությունը, ինչը հիմք է հանդիսանում նոր ընտրություններ անցկացնելու համար։

«Մասնավորապես, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցում պարզաբանվում է, որ կազմակերպության մանդատը չի ներառում ընտրությունների լեգիտիմության որոշումը։ Այն կարող է միայն գնահատել ընտրական գործընթացի համապատասխանությունը միջազգային չափանիշներին։ Փաստաթղթում այս փաստի ընդգծումը և իր եզրակացություններում այս տերմինաբանությունը ստանդարտ չօգտագործող կազմակերպության կողմից լեգիտիմության հարց բարձրացնելը վկայում է լեգիտիմության բացակայության մասին:

Ինչ վերաբերում է բուն ընտրական գործընթացին, որի գնահատականը որոշվում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի մանդատով, ապա այն գնահատվում է որպես խիստ բացասական՝ բազմաթիվ խախտումներով, այդ թվում այնպիսի հիմնարար սկզբունքով, ինչպիսին է ընտրությունների գաղտնիությունը։

ԵԱՀԿ զեկույցում միանշանակ ասվում է, որ ընտրողները չեն վստահել ընտրական գործընթացին, ինչն արտահայտվեց ընտրություններից հետո ստեղծված քաղաքական ճգնաժամով, զանգվածային բողոքի ցույցերով, որոնք դաժանորեն ճնշվեցին՝ ոտնահարելով քաղաքացիների հիմնարար իրավունքները։

Եզրակացության մեջ, մասնավորապես, ընդգծվում են հետևյալ խախտումներն ու բացասական հանգամանքները.

  • Վերջին օրենսդրությունը, որը հանդիսանում է այսպես կոչված ռուսական օրենքը և, որը բացասաբար է ազդել հիմնարար ազատությունների և քաղաքացիական հասարակության վրա,
  • Ընտրական նպատակներով ընտրական գործընթացում ներգրավված ինստիտուտների քաղաքականացում,
  • Ընտրողների նկատմամբ ճնշում և ահաբեկում, որտեղ ընտրողներին սահմանափակել են քվեարկելու հնարավորությունը՝ չվախենալով հաշվեհարդարից ընտրությունների օրը,
  • Քվեարկության գաղտնիության զանգվածային խախտում, քվեարկության ընթացքի տեսագրում` ընտրողների կամքը վերահսկելու նպատակով, ինչը խաթարում է ընտրությունների նկատմամբ հասարակության վստահությունը,
  • Հետընտրական շրջանում բողոքների ոչ պատշաճ ընթացք և իրավական պաշտպանության սահմանափակ միջոցների բացակայություն,
  • Բողոքի ցույցերի բռնի ճնշումը, ներառյալ ձերբակալությունները և մասնակիցների նկատմամբ դաժան վերաբերմունքը,
  • ԶԼՄ-ների բևեռացում և գործիքավորում՝ սահմանափակելով ընտրողների տեղեկացված ընտրությունը,
  • Քաղաքական ֆինանսավորման ոչ պատշաճ մոնիտորինգ և ռեսուրսների զգալի անհավասարակշռություն հօգուտ իշխող կուսակցության,
  • Հատուկ ճնշում հանրային ծառայողների վրա,
  • Ընտրախախտումներին արձագանքելու մեխանիզմների անարդյունավետություն։

Հոկտեմբերի 26-ի ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական գնահատականը իրավական և տրամաբանական հիմք է ստեղծում հասարակության մեծ մասի և արևմտամետ, ժողովրդավարական ընդդիմության պահանջները բավարարելու և նոր ընտրություններ անցկացնելու համար»,- ասված է կուսակցությունների հայտարարության մեջ։

Դեկտեմբերի 20-ին ԵԱՀԿ-ը և նրա Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը՝ ԺՀՄԻԳ-ը, հրապարակել են հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ վերջնական դիտորդական զեկույցը։ Դրանում ասվում է, որ ընտրություններն անցկացվել են հիմնարար ազատությունների և քաղաքացիական հասարակության վրա վերջին օրենսդրության ազդեցության, ընտրական գործընթացում ներգրավված ինստիտուտների անկախության սահմանափակումների և ընտրողների ճնշման հետ կապված լուրջ մտահոգությունների ֆոնին, որոնք, ընտրությունների օրվա պրակտիկայի հետ մեկտեղ, սպառնում էր որոշ ընտրողների հնարավորությանը՝ քվեարկել առանց հաշվեհարդարի վախի:

«Մեր վերջնական զեկույցում մատնանշված բազմաթիվ հարցեր բացասաբար ազդեցին այս ընտրությունների ամբողջականության վրա և խաթարեցին հասարակության վստահությունը գործընթացի նկատմամբ», - ասել է Վրաստանում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Օուեն Մերֆին:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը կառավարությանը կոչ է անում կոնկրետ գործողություններ ձեռնարկել։

Դիտորդական առաքելությունը նշում է, որ իր մանդատը ոչ թե ընտրությունները ճանաչելն է կամ աջակցություն հայտնելը, այլ «ընտրական գործընթացի համապարփակ և անաչառ գնահատական ​​տալը», որը «թույլ է տալիս ընտրողներին ինքնուրույն դատողություններ անել ընտրությունների որակի վերաբերյալ»։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։