«Մենք կարծում ենք, որ Ղարաբաղյան հակամարտության ավարտից հետո եկել է ժամանակը, որ Ադրբեջանը և Հայաստանը խաղաղության պայմանագիր ստորագրեն։ Ամեն դեպքում՝ մեր նպատակը սա է»,- այսօր Վրաստան կատարած այցի ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 4 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 5 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 6 Իվանիշվիլին պետք է որոշում կայացնի և նշանակվեն նոր ընտրություններ․ նախագահ
Ալիևի խոսքով՝ ինքը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղ բանակցությունների մասին։
«Մենք հայկական կողմին ներկայացրել ենք հինգ հիմնական սկզբունքներ: Հուսով եմ, որ հայկական կողմը քաղաքական կամք կցուցաբերի և խաղաղության պայմանագիր կկնքի Ադրբեջանի հետ՝ հիմնվելով միջազգային հանրության կողմից ճանաչված այս հիմնարար սկզբունքների վրա։ Եթե դա տեղի ունենա, Հարավային Կովկասում խաղաղություն կլինի, և միաժամանակ համագործակցության հնարավորություններ կառաջանան։
Այսօր զրույցի ընթացքում մտքեր փոխանակեցինք Վրաստան-Ադրբեջան-Հայաստան խորհրդակցությունների մեկնարկի վերաբերյալ։ Եթե հայկական կողմը պատրաստ է դրան, մենք պատրաստ ենք»,- հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ալիևը։
Ինչպես նշել է Վրաստանի վարչապետը, ինքը ողջունում է Պրահայում Իլհամ Ալիևի հայտարարած նախաձեռնությունը՝ Հարավային Կովկասում եռակողմ քննարկման համատեղ ձևաչափի մեխանիզմի ստեղծման վերաբերյալ։ Ղարիբաշվիլիի խոսքով, Վրաստանի կառավարությունը հայտարարում է խաղաղ քաղաքականությունը խթանելու իր լիակատար պատրաստակամության մասին. «Խաղաղ հարևանության նախաձեռնությունը չի հակադրվում և չի փոխարինում համագործակցության որևէ այլ ձևաչափի, ընդհակառակը, սա կօգնի։ Հավատում եմ, որ միասին շատ ավելի կարևոր գործեր կանենք»։
Հոկտեմբերի 6-ին Չեխիայում տեղի ունեցած քառակողմ հանդիպմանը, որին մասնակցում էին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Երևանը և Բաքուն վերահաստատեցին իրենց հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին, որի միջոցով երկու կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Կողմերը հաստատել են, որ դա հիմք է հանդիսանալու սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի համար։ Բացի այդ, կողմերի պայմանավորվածության համաձայն՝ երկու ամսով Հայաստանի տարածքում հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով կտեղակայվի ԵՄ դիտորդական առաքելություն։ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ այս ժամկետը անպայման պետք է երկարաձգվի:
Ադրբեջանն առաջարկում է Հայաստանին, որ խաղաղության համաձայնագիրը հիմնված լինի հինգ սկզբունքների վրա՝ միմյանց ինքնիշխանության ճանաչում, տարածքային ամբողջականություն և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիություն, միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայություն՝ պարտավորվելով, որ նման պահանջներ հետագայում չեն բարձրացվի, ձեռնպահ մնալ ուժի կիրառումից կամ սպառնալիքից, պետական սահմանի սահմանագծում-սահմանազատում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում, տրանսպորտի և այլ հաղորդակցությունների ապաշրջափակում:
Հայաստանի իշխանությունն առաջարկում է հայ-ադրբեջանական սահմանին երեք անցակետ ստեղծել՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն ապահովելու համար։ Ադրբեջանական կողմն այս տարբերակն «անիրատեսական» է համարում:
Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջին պատերազմը սկսվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին և ավարտվել նոյեմբերի 10-ին՝ Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ հրադադարի համաձայնագրով։ Պատերազմի ընթացքում զոհվել է մոտ 7000 զինվոր և 170 խաղաղ բնակիչ, ավելին՝ վիրավորվել։ Պայմանագրի արդյունքում Ադրբեջանը վերականգնել է վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի մի քանի շրջանների վրա, որոնք նախորդ պատերազմից ի վեր գտնվում էին հայկական ուժերի վերահսկողության տակ։ Իրավիճակը լարվել է նաև 2022 թվականի օգոստոսին և սեպտեմբերին։ Սեպտեմբերի 13-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև վերսկսված զինված հակամարտությունը հայկական կողմից 207 մարդու կյանք է խլել, իսկ Ադրբեջանը կարողացել է գրավել Հայաստանի տարածքի 10 քառակուսի կիլոմետրը։ Տասնյակ զոհեր են եղել նաև ադրբեջանական կողմից։