Էլիսաշվիլին պահանջում է պատժել ոստիկաններին իրեն ծեծի ենթարկելու և ապօրինի ձերբակալելու համար

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Ալեքսանդր Էլիսաշվիլին, ով ռուսական օրենքի դեմ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանների կողմից ֆիզիկական բռնության է ենթարկվել, փաստաբանի հետ գտնվում էր հատուկ քննչական ծառայությունում։ Պատգամավորը պահանջում է հետաքննություն անցկացնել ծեծի և ապօրինի բերման ենթարկելու գործով, սակայն միայն ձևական գործընթացի սպասելիք ունի։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Մեզ բացարձակ ձևականություն է սպասվում, իբր ինչ-որ բան են անում, իբր արձագանք ունեն ու ուզում են ինչ-որ մեկին ձերբակալել։ Ես հարգում եմ պետությանը և հետևելու եմ այս ձևականությանը։ Եթե ​​ուզում են ինչ-որ բան հետաքննել, նկարահանվել են կադրերը, որտեղ ամեն ինչ պարզ է, և դեմքերը երևում են»,- լրագրողներին ասել է «Քաղաքացիներ» կուսակցության նախագահը և մանրամասն խոսել դեպքի մասին․

«Դա պատժիչ գործողություն էր։ Վախկոտ Մդինարաձեն չհամարձակվեց ինձ պատասխանել, ոստիկանները հարձակվեցին ինձ վրա բորենիների նման։

Կներեք, բայց ինձ հարվածողները ոստիկաններ չեն։ Խորհրդային տարիներին ոստիկաններին «շուն» էին ասում, նրանք նրանց մտավոր հետնորդներն են ու գաղափարի շարունակողները։ Ես հարգում եմ օրինապաշտ ոստիկաններին, բայց նրանք ո՞ր օրենքին էին հետևում: Եթե ​​Հատուկ քննչական ծառայությունը ջանասիրություն ցուցաբերի, նրանց սպառնում է 18 տարվա ազատազրկում, քանի որ սա խմբակային հանցագործություն է, կազմակերպված բռնություն, լիազորությունների չարաշահում, հաշվեհարդար բարձր պաշտոնյայի նկատմամբ, բայց կտեսնեք, որ կխուսափեն դրանից։

Երբ բերման ենթարկեցին, ասացի, որ ինձ ձերբակալելու իրավունք չունեն, քանի որ ես պաշտպանված եմ պատգամավորի անձեռնմխելիությամբ։ Ինձ ասացին, որ դա վանում է: Վանումը դա հեռացում է հանցագործության վայրից, իսկ ես մի քանի ժամ կալանավորված էի։ Բացի դրանից, նրանք ձերբակալության արձանագրություն են կազմել։

Ոչ ոք չի կարող ասել, որ ես ոստիկանի նկատմամբ բռնություն եմ գործադրել՝ ֆիզիկական կամ բանավոր։ Ինչ վերաբերում է նրան, որ ես ասել եմ՝ հրեք, ես՝ որպես պատգամավոր, իրավունք ունեմ անարգել մտնել ցանկացած պետական ​​վարչական շենք։ Այո, ես ուզում էի տեսնել Կոբախիձեին և զրուցել նրա հետ։ Ես դրա իրավունքն ունեի, և ոստիկանները չպետք է փակեին իմ ճանապարհը»։

Ալեքսանդր Էլիսաշվիլին նշել է, որ պարեկային ոստիկանության տնօրեն Վաժա Սիրաձեն ոստիկաններին հրահանգել է «քաշել» իրեն, իսկ հետո ոչինչ չի արել բռնությունը դադարեցնելու համար։

«Վաժա Սիրաձեն շատ ագրեսիվ էր իմ նկատմամբ, և որ նա առաջատարն էր, փաստ է։ Նա ինձ ուղիղ չխփեց, բայց նաև վիրավորական խոսքեր էր ասում ու շատ ագրեսիվ էր։ Նրանից առաջին անգամ լսվեց «քաշեք», իսկ մինչ դրա ավարտը ես հայտնվեցի ոստիկանների ոտքերի տակ։ Նա հո պարեկների պետն է։ Նա հո տեսավ բռնությունն ու դաժանությունը, որ տեղի էր ունենում»,- ասում է Ալեքսանդր Էլիսաշվիլին։

Ապրիլի 17-ին պատգամավորը ծեծի է ենթարկվել կառավարության շենքի մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ այն ​​բանից հետո, երբ նա փորձել է ճեղքել ոստիկանական շղթան և մտնել շենք։ «Պիրվելի» հեռուստաընկերության հեռարձակած կադրերում երևում է, որ տասնյակ ոստիկաններ ձեռքերով ու ոտքերով հարվածում են գետնին ընկած Էլիսաշվիլիին։ Ոտքի կանգնելուց հետո նրան բռնում են, գլուխը խոնարհում, ապա բարձրացնում ու իր կամքին հակառակ քարշ տալիս դեպի կառավարության շենքի մուտք, որից հետո նա գլխով հարվածում է  դրոշակաձողին։ Կառավարության շենքի մոտ զարգացումներին հետևում էր նաև Պետական ​​պաշտպանության հատուկ ծառայության ղեկավար Անզոր Չուբինիձեն։

Ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրին ասել է, որ շատ է ցավում տեղի ունեցածի համար, սակայն հետաքննությունը սկսվել է, և իրականում ինչ է եղել, կպարզվի։ «Ես շատ եմ ցավում կատարվածի համար, դա չպետք է լիներ։ Ինչո՞ւ դա տեղի ունեցավ և ինչպես, դրան կպատասխանի հետաքննությունը»,- խորհրդարանում իր ելույթի ժամանակ ասել է Գոմելաուրին։

Ապրիլի 15-ին ռուսական օրենքի հանձնաժողովային քննարկման ժամանակ Ալեքսանդր Էլիսաշվիլին հարվածել է «Վրացական երազանքի» պատգամավոր, օրենքի նախաձեռնողներից Մամուկա Մդինարաձեին։ Նրան սպառնում էին «պատշաճ պատասխան» տալ։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):