ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցչի պաշտոնում Ժոզեֆ Բորելին կփոխարինի Էստոնիայի վարչապետ Կայա Կալասը։ Եվրահանձնաժողովի ղեկավարը կրկին կլինի գերմանացի քաղաքական գործիչ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, իսկ Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիո Կոստան կփոխարինի Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին։ Այս հարցում համաձայնել են ԵՄ առաջնորդները։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Կայա Կալասի և Ուրսուլա ֆոն դեր Լեյենի թեկնածությունները պետք է հաստատվեն Եվրախորհրդարանի կողմից։
«Ինձ համար պատիվ է առաջադրվել Եվրոպական միության բարձր ներկայացուցիչ։ Իմ գործընկերների որոշումը խորհրդանշական է, քանի որ մենք նշում ենք Եվրամիությանը Էստոնիայի անդամակցության 20-ամյակը»,- ասել է Կալասը։ Նա նոր պաշտոնում կընտրվի 5 տարի ժամկետով։
Էստոնիայի վարչապետը հավելել է, որ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո Եվրամիության արտաքին քաղաքականությունն ամրապնդվել է։
«Ցանկանում եմ, որ ապագայում էլ ավելի ուժեղանանք։ Միասնությունն ամեն ինչի հիմքն է։ Եվրոպական կառույցներն ու անդամ երկրները պետք է միասին աշխատեն միասնության ամրապնդման համար։ Եվրոպայում պատերազմ է ընթանում։ Սա ԵՄ արտաքին քաղաքականության ամենակարևոր մարտահրավերն է։ Աճող անկայունությունը նույնպես պահանջում է մեր ուշադրությունը»,- ասել է Կայա Կալասը։
Euronews-ի փոխանցմամբ՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը դեմ է արտահայտվել Ուրսուլա ֆոն դեր Լեյենի թեկնածությանը և ձեռնպահ է մնացել Կայա Կալասին աջակցելուց։ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին դեմ է քվեարկել Կոստային և Կալասին և ձեռնպահ է մնացել ֆոն դեր Լեյենի թեկնածությունը պաշտպանելուց։
Եթե Եվրախորհրդարանը հաստատի Կայա Կալասին, նա կդառնա առաջին էստոնացի քաղաքական գործիչը, ով կնշանակվի Եվրամիության բարձրագույն պաշտոններից մեկում։ Կալասը 2021 թվականի հունվարին դարձել է Էստոնիայի առաջին կին վարչապետը։
Կայա Կալասը քննադատել է Վրաստանի իշխանություններին ռուսական օրենքն ընդունելու համար։ «Այն պահից ի վեր, երբ Վրաստանին տրվեց Եվրամիության թեկնածուի կարգավիճակ, այդ բարեփոխումների հետ կապված քայլերը գնում են սխալ ուղղությամբ, դա արդեն Վրաստանի ներքին խնդիրը չէ, այլ, ըստ էության, կշեռքի նժարին է ամբողջ Եվրամիության հավաստիությունը»,- մայիսի վերջին ասել է Կալասը։
Կայա Կալասը ՌԴ ՆԳՆ-ի կողմից հետախուզվողների մեջ է։ Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել Քրեական օրենսգրքի հոդվածով, սակայն, թե կոնկրետ ինչ հանցագործության մասին է խոսքը, հայտնի չէ։
Կայա Կալասը հայտնի է Ռուսաստանի հասցեին իր քննադատությամբ։ Կողմ է փակել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների բացերը, բռնագրավել ռուսական ակտիվները, հետապնդել Ռուսաստանի ներկայիս ղեկավարությանը ռազմական հանցագործությունների համար և արգելել ռուս զբոսաշրջիկների մուտքը ԵՄ:
Ըստ Euronews-ի՝ 2023 թվականի օգոստոսին տեղեկություն էր տարածվել Ռուսաստանի հետ նրա ամուսնու գործարար կապերի մասին։ Մասնավորապես, պարզվել է, որ Արվո Հալիկն ունի բաժնետոմս լոգիստիկ ընկերությունում, որը շարունակել է գործունեությունը Ռուսաստանում այն բանից հետո, երբ Ռուսաստանը 2022 թվականի փետրվարին պատերազմ սկսեց Ուկրաինայում։ Կալասը հերքել է, որ տեղյակ է Ռուսաստանի հետ ընկերության կապերի մասին։ Նա Էստոնիայում այս հարցի արձագանքն անվանել է «կախարդների քաղաքական որս»։