Թբիլիսիի քաղաքապետարանի շենքի դիմաց ԵՄ դրոշն իջեցնելու և այրելու համար, որը պատժվում է 1000 լարի տուգանքով, «Պահպանողական շարժում» ռուսամետ կուսակցության առաջնորդ Իրակլի Մարտինենկոյի նկատմամբ վարչական իրավախախտման արձանագրություն է կազմվել։ Նույն կուսակցության մեկ այլ առաջնորդ Զուրաբ Մախարաձեն մեղադրվում է ԵՄ դրոշը բազմիցս այրելու մեջ, որը պատժվում է մինչև 2000 լարի տուգանքով կամ 15 օր վարչական ազատազրկմամբ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 3 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 4 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 5 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
- 6 Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները
«Ալտ-Ինֆո»-ի առաջնորդները դեկտեմբերի 22-ի երեկոյան իջեցրել են Թբիլիսիի քաղաքապետարանի դիմաց կանգնեցված Եվրամիության դրոշն ու այրել այն։ Դա ցուցադրող տեսանյութը հեռարձակել է ռուսամետ կուսակցության հեռուստաալիքը։ Տեսանյութից չի երևում, որ քաղաքապետարանի անվտանգության ծառայությունն արձագանքել է դրոշը իջեցնելու և այրելու փաստին։
«Մենք Թբիլիսիի քաղաքապետարանի վարչական շենքից ցած նետեցինք Եվրամիության դրոշը և այրեցինք այն, այսինքն՝ իրականացրել ենք ճիշտ նույն գործողությունը, որի համար այժմ բանտում է Լաշա Շարուխիան։ Եթե այդպես է մեզ էլ ձերբակալեք։ Պահանջը նրան ազատ արձակելն է, հակառակ դեպքում մենք պատրաստվում ենք շարունակել այս արշավը»,- ասել է Զուրաբ Մախարաձեն։ «Ալտ-Ինֆո»-ի տեսանյութի համաձայն՝ ռուսամետ կուսակցության առաջնորդներն իրենք են դիմել ոստիկանություն և հայտնել ԵՄ դրոշը այրելու մասին։
Պարեկային ոստիկանության աշխատակիցները Մարտինենկոյին և Մախարաձեին տարել են ոստիկանական բաժանմունք, սակայն նրանց շուտով բաց են թողել։ Թբիլիսիի քաղաքային դատարանը կքննարկի նրանց նկատմամբ կազմված քրեական գործերը։
«Ալտ-Ինֆո»-ի ակտիվիստ Լաշա Շարուխիան օրեր առաջ ձերբակալվել է քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասով, որը ենթադրում է հրկիզել, պայթեցնել կամ ընդհանուր վտանգավոր այլ միջոցներով ուրիշի գույքը վնասել կամ ոչնչացնել։ Դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել կալանքը։ Մեղավոր ճանաչվելու դեպքում Շարուխիային սպառնում է 3-ից 6 տարվա ազատազրկում։
Շարուխիայի ձերբակալությունից հետո «Ալտ-Ինֆո»-ն սկսել է «Այրի՛ր ԵՄ դրոշը» արշավը։ Դրանից հետո հրապարակվել են տեսանյութ և լուսանկարներ, որտեղ երևում է, թե ինչպես են վրաց ուղղափառ եկեղեցու քահանաները այրում ԵՄ դրոշը։ Այս կերպ նրանք իրենց համերաշխությունն են հայտնել Լաշա Շարուխիային։
Խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Թամար Կորձաիայի խոսքով՝ ռուսամետ արմատականների կողմից ԵՄ դրոշն այրելու արշավը խրախուսվում է «Վրացական երազանք»-ի կողմից։ Կորձաիայի խոսքով՝ իշխող կուսակցությունը փորձում է Ռուսաստանին ցույց տալ, որ Վրաստանում ոչ բոլորն են ուզում Եվրոպա։ «Իշխող թիմն աշխատում է երկակի ստանդարտներով, և ես կարծում եմ, որ այս հատվածը ծառայում է Ռուսաստանին մեսիջ ուղարկելուն՝ ցույց տալով, որ ոչ բոլորն են ցանկանում Եվրոպա Վրաստանում»,- ասել է Թամար Կորձաիան։