ԵՄ երկրների դեսպանները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթի շուրջ։ Այս տեղեկությունը հաստատել է Բելգիան, որը ներկայում նախագահում է Եվրոպական խորհուրդը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
«Եվրամիության դեսպանները վերջերս համաձայնության են եկել պատժամիջոցների ուժեղ և էական փաթեթի շուրջ՝ ի պատասխան Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի։ Այս փաթեթը տրամադրում է նոր նպատակային միջոցներ և առավելագույնի է հասցնում գործող պատժամիջոցների ազդեցությունը՝ փակելով սողանցքները»,- ասվում է X-ում Բելգիայի Նախագահության տարածած հայտարարության մեջ:
Reuters հրատարակությունը գրել է, որ Եվրամիության երկրները մեկ ամսից ավելի քննարկել են պատժամիջոցների հերթական փաթեթը, և, ի վերջո, Գերմանիայի խնդրանքով այն հաստատվել է կրճատված տեսքով։ Մասնավորապես, մերժվել է ներառել այն կետը, որն արգելում է ապրանքների վերաարտահանումը դեպի Ռուսաստան երրորդ երկրներում տեղակայված եվրոպական ֆիրմաների դուստր ձեռնարկությունների համար։ Reuters-ի հաղորդմամբ՝ նման միջոցառման նպատակն էր դադարեցնել երկակի նշանակության տեխնոլոգիական ապրանքների (օրինակ՝ լվացքի մեքենաների չիպերի) մատակարարումը Ռուսաստան, որոնք Ռուսաստանը կարող է օգտագործել զենք արտադրելու համար։ Գերմանիան խնդրել է ուսումնասիրել այս միջոցառման արդյունքները։
Reuters-ի փոխանցմամբ՝ 14-րդ փաթեթն արգելում է ռուսական հեղուկացված բնական գազի (LNG) վերաարտահանումը ԵՄ ջրերի տարածքով, սակայն չի արգելում ներմուծումը, ինչպես ԵՄ-ն 2022 թվականին արեց ծովով տեղափոխվող նավթի դեպքում։ Այնուամենայնիվ, գազի շուկայի փորձագետները Reuters-ին ասել են, որ այս միջոցը քիչ ազդեցություն կունենա, քանի որ ԵՄ նավահանգիստներով Ասիա գազի մատակարարումները կազմում են ռուսական գազի արտահանման միայն 10%-ը:
ԵՄ որոշ երկրներ Ուկրաինայի տարածքի գազատարով դեռ գազ են ներկրում Ռուսաստանից։ Reuters-ի աղբյուրի փոխանցմամբ՝ փաթեթը ներառում է նաև կետ, որը Շվեդիային և Ֆինլանդիային թույլ կտա չեղարկել ներմուծման պայմանագրերը։
Politico-ն նշում է, որ Եվրամիությունն առաջին անգամ հաստատել է ռուսական գազի նկատմամբ պատժամիջոցները՝ ստիպելով Մոսկվային վերանայել հեղուկ բնական գազի իր բիզնես մոդելը, հատկապես Եվրոպայի միջոցով Ասիա մատակարարելու մասով։ «Ռուսաստանն այժմ, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինի փոխել այդ բեռնափոխադրումների երթուղին Արկտիկական ծովով, ինչը կպահանջի հատուկ սարքավորված սառցահատների օգտագործումը, որոնք պակասում են», - գրել է հրատարակությունը: