Վրաստանի ոչ լեգիտիմ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ մինչև հաջորդ շաբաթվա վերջը օրենք են ընդունելու, որն արգելելու է հանրահավաքի մասնակիցներին փակել իրենց դեմքը։ Օրենքը նախատեսվում է գործարկել մինչև դեկտեմբերի վերջը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 4 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 5 Կավելաշվիլին ետ է կանչել ռուսական օրենքը չեղարկելու վերաբերյալ Զուրաբիշվիլիի սահմանադրական հայցը
- 6 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
Կոբախիձեն կառավարության շենքում այսօր ունեցած ճեպազրույցում, մինչև նոր օրենքի մասին խոսելը, արձագանքել է «Պիրվելի» հեռուստաընկերության նկարահանող խմբի վրա դիմակավորված անձանց հարձակմանը և կատարվածը գնահատել որպես սադրանք, «որի միակ նպատակը կարող է լինել արհեստականորեն իրավիճակը լարելը»։
«Այս հանցագործության հետաքննությունը սկսվել է, և ես մեծ հույս ունեմ, որ մեղավորը հնարավորինս շուտ կբացահայտվի։ ... Դիմակավորվածների այսքան շատ լինելու պատճառով ՆԳՆ-ն դժվարանում է արձագանքել։ Այլևս հնարավոր չէ տարբերել, թե ով է ցուցարար, ով ցուցարար չէ և այլն։ Մենք օրենք կընդունենք, որը կարգելի հավաքի մասնակիցների, այդ թվում՝ կոնտրհավաքի մասնակիցների կողմից տարբեր միջոցներով դեմքը փակելը»,- ասել է Կոբախիձեն։
Նրա խոսքով՝ սա «շատ կարևոր օրենք է, որը կօգնի կանխարգելել բռնությունները հավաքների ժամանակ»։
«Նման օրենքներ գործում են ԵՄ անդամ շատ երկրներում, և բռնության կանխարգելման համար կարևոր է նման օրենքի ընդունումը նաև մեր երկրում։ Տեխնիկապես մենք կկարողանանք ամեն ինչ կազմակերպել այնպես, որ համապատասխան օրենքն ընդունվի հաջորդ շաբաթվա վերջին։ Այս օրենքն ամբողջությամբ կգործարկվի մինչև ամսվա վերջ»,- ասել է ոչ լեգիտիմ վարչապետը։
Դեկտեմբերի 7-ին, Թբիլիսիում անցկացվող եվրոպամետ ակցիաների տասներորդ օրը, ուղիղ եթերում դիմակավորված անձինք հարձակվել են «Պիրվելի» հեռուստաընկերության նկարահանող խմբի վրա և ֆիզիկական բռնություն գործադրել։ Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ լրագրող Մակա Չիխլաձեն և օպերատոր Գիորգի Շեծիրուլին նկարահանել են այսպես կոչված Տիտուշկաների բռնությունները քաղաքացիների նկատմամբ։ Հեռուստաընկերության լրատվական ծառայության ղեկավար Նոդար Մելաձեի խոսքով՝ իրեն հայտնել են, որ բռնարար դիմակավորված անձինք քաղաքացիական համազգեստով քողարկված հատուկջոկատայիններ են։
Նոյեմբերի 29-ին դիմակավորված հատուկ ջոկատայինները ֆիզիկական հարձակման են ենթարկել «Ֆորմուլա»-ի լրագրող Գուրամ Ռոգավային, ով աշխատում էր ուղիղ եթերում։
Ցույցերի ժամանակ հատուկ ջոկատայիններն ու սևազգեստ դիմակավորված անձինք դաժանաբար ծեծի են ենթարկել բազմաթիվ քաղաքացիների։ Նրանց գործնականում անհնար է նույնականացնել:
