«Ֆորմուլա» հեռուստաընկերության լրագրող Գուրամ Ռոգավան, ով վաղ առավոտյան ցույցը լուսաբանելու ժամանակ հատուկ ջոկատայինների կողմից ենթարկվել է հարձակման, կոտրվածքներ ունի դեմքի և պարանոցի շրջանում։ Այդ մասին հայտնել է Ինգորոկվայի կլինիկայի բժիշկը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 4 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 5 Կավելաշվիլին ետ է կանչել ռուսական օրենքը չեղարկելու վերաբերյալ Զուրաբիշվիլիի սահմանադրական հայցը
- 6 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
«Պարանոցը ֆիքսված է։ Զննել են դիմածնոտային և նյարդավիրաբույժները: Այս պահին այն չի պահանջում վիրաբուժական միջամտություն։ Ներկա պահին նրա վիճակը բավարար է»,- լրագրողներին ասել է բժիշկը։
Գուրամ Ռոգավան աշխատում էր Ռուսթավելիի պողոտայում և լուսաբանում էր հատուկ նշանակության ջոկատների կողմից ցուցարարների ձերբակալությունը, երբ սաղավարտներով հատուկ ջոկատայիններից մեկը գաղտագողի մոտեցել է նրան ու հարվածել գլխին։ Հարվածն այնքան ուժեղ է եղել, որ լրագրողը վայր է ընկել։
«Այս անձը չի ճանաչվի, մենք չենք իմանա, թե ով է հարձակվել ինձ վրա։ Այս մարդիկ կանաչ լույս ունեին անելու հենց այն, ինչ արեցին ինձ հետ: Ամենակարևորը գիտեին, որ ես լրագրող եմ՝ ռեպորտաժ էի անում, խոսափող էր իմ ձեռքին... ծանր բանով հարվածեց, չգիտեմ՝ ձեռքին ինչ էր»,- ասել է Գուրամ Ռոգավան կլինիկայից։
Նոյեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը խորհրդարանի մոտ բողոքի ցույցը ցրելու ընթացքում առնվազն 20 լրագրող է տուժել։ Վիրավորվել են ինչպես հեռուստաընկերությունների, այնպես էլ առցանց լրատվամիջոցների աշխատակիցները։ Հանրային պաշտպանը բացահայտել է երեք լրագրողների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի դեպք։
Հատուկ ջոկատայինները սկսել են ցրել խաղաղ բողոքի ցույցը գիշերը ժամը 2-ի սահմաններում։ Ցուցարարների դեմ հատուկ միջոցներ, այդ թվում՝ ջրցան մեքենաներ և այսպես կոչված պղպեղի սփրեյ է կիրառվել։ Հանրային պաշտպանի գնահատմամբ՝ ՆԳՆ-ն խախտել է հավաքների ազատությունը, քանի որ քաղաքացիներին հատուկ միջոցներով ցրելու պահին ակցիան ունեցել է խաղաղ բնույթ։
«Տեսանյութում և տարածված տեղեկատվության մեջ հստակ ի հայտ են գալիս խաղաղ ցույցը ցրելու ժամանակ ցուցարարների, այդ թվում՝ քաղաքական գործիչների, ինչպես նաև լրագրողների և կալանավորների նկատմամբ հատուկ միջոցների անհիմն կիրառման բազմաթիվ դրվագներ, ենթադրյալ անհիմն ձերբակալությունների, բռնության ուղղակի դիտավորության և հստակ բացահայտվում են դիտավորյալ հետապնդումները»,- ասված է հանրային պաշտպանի հայտարարության մեջ։
Հանրահավաքի ընթացքում ոստիկանի պահանջին չենթարկվելու և մանր խուլիգանության պատրվակով վարչական կարգով ձերբակալվել է 43 մարդ։ Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել քեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ 353-րդ պրիմա հոդվածը վերաբերում է ոստիկանի կամ հանրային հիմնարկի վրա հարձակմանը, իսկ 187-րդ հոդվածի երկրորդ մասը վերաբերում է ուրիշի գույքի ոչնչացմանը կամ հրկիզմանը։
