Թուրքական հետախուզությունը չեզոքացրել է Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Աբու Հուսեյն ալ Քուրեյշին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Բաթումիի և Քոբուլեթիի քաղաքապետները ֆեյսբուքյան գրառումներով հրաժարական են ներկայացրել
- 2 Իրակլի Օքրուաշվիլին ձերբակալվել է Ծուլուկիանիի հանձնաժողովի նիստին չներկայանալու համար
- 3 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 4 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 5 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 6 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
«Այս անձը երեկ չեզոքացվել է թուրքական ազգային հետախուզության գործողության արդյունքում»,- ապրիլի 30-ին թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Էրդողանը, նշելով, որ ալ-Քուրեյշը երկար ժամանակ հետապնդվել է հետախուզության կողմից։
«Մենք առանց բացառության կշարունակենք պայքարել ահաբեկչական կազմակերպությունների դեմ»,- ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Աբու Հուսեյն ալ-Քուրեյշին ահաբեկչական կազմակերպության առաջնորդ է ընտրվել 2022 թվականի նոյեմբերին այն բանից հետո, երբ նրա նախորդը՝ Աբու Հասան ալ-Հաշիմի ալ-Քուրեյշին սպանվել է Սիրիայի հարավում հատուկ գործողության ընթացքում։
Աբու Բաքր ալ-Բաղդադիի գլխավորած «Իսլամական պետությունը» (ISIS/Daesh) 2014 թվականին վերահսկողության տակ է վերցրել Սիրիայի և Իրաքի հսկայական տարածքները, որտեղ միլիոնավոր մարդիկ են ապրում և հռչակել իսլամական խալիֆայություն: Ահաբեկչական կազմակերպությանը միացել են հազարավոր մարդիկ տարբեր երկրներից, այդ թվում՝ Վրաստանից։ ISIS-ը իր ազդեցությունը կորցրել է ԱՄՆ-ի կողմից աջակցվող ուժերի, ինչպես նաև Իրանի, Ռուսաստանի և տարբեր զինված խմբավորումների կողմից աջակցվող սիրիական ուժերի գործողություններից հետո: Ալ-Բաղդադին ոչնչացվել է 2019 թվականին՝ ԱՄՆ-ի կողմից իրականացված գործողության արդյունքում։
Թուրքիան «Իսլամական պետությունը» ահաբեկչական կազմակերպություն է հայտարարել 2013 թվականին: Ըստ կառավարական լրատվամիջոցների, դրանից հետո ահաբեկչական խմբավորումները մի շարք ահաբեկչություններ են կազմակերպել երկրում, որոնց արդյունքում զոհվել է ավելի քան 300 մարդ, հազարավոր մարդիկ վիրավորվել են։ Ի պատասխան դրանց՝ Թուրքիան հակաահաբեկչական գործողություններ է իրականացրել ինչպես իր տարածքում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս։
Չնայած խոշոր տարածքների կորստին, «Իսլամական պետության» գրոհայինները շարունակում են հարձակումներ իրականացնել Սիրիայում և այլուր:
Այս թեմայով՝
ՊԱԾ-ի տվյալներով՝ ձերբակալվել է «Իսլամական պետություն» խմբավորման առաջնորդ Մալխազ Պաքսաշվիլին
