2023 թվականի չորրորդ եռամսյակում «Վրացական երազանքը» ստացել է 9 464 000 լարիի հանգանակություն, որը կազմում է բոլոր կուսակցությունների ստացած հանգանակությունների 93%-ը։ Ընդդիմադիր բոլոր կուսակցությունների հանգանակությունները կազմել են 699 787 լարի։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 4 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
- 5 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 6 «Երազանքը» կուսակցություններին արգելում է դասախոսություններ անցկացնել ՀԿ-ների աջակցությամբ
Ընդդիմադիր կուսակցությունների հանգանակությունները հետևյալն են՝ «Լելոն Վրաստանի համար»՝ 330 305 լարի, «Միացյալ ազգային շարժում»՝ 241 091 լարի, Շոթա Շալելաշվիլիի «Սերունդները հանուն Վրաստանի»՝ 101 789 լարի, «Հանուն Վրաստանի»՝ 7 665 լարի, «Եվրոպացի սոցիալիստներ»՝ 5 450 լարի, «Հանուն ժողովրդի»՝ 5 300 լարի, «Պահպանողական շարժում»՝ 2 875 լարի, «Էլենե Խոշտարիա - Դրոա»՝ 2504 լարի, «Վրաստանի լեյբորիստական կուսակցություն»՝ 2 371 լարի, «Եվրոպական Վրաստան»՝ 438 լարի:
Կուսակցական նվիրատվություններն ուսումնասիրվել են «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան»-ի կողմից։ Ինչպես պարզվել է, երեք ամսում «Վրացական երազանքին» գումար է նվիրաբերել 284 մարդ, մնացած բոլոր կուսակցություններին՝ 130։
Իշխող կուսակցության դոնորների հետ առնչություն ունեցող 11 ընկերություններ 2023 թվականի երկրորդ կիսամյակում ավելի քան 200 մլն լարի արժողությամբ մրցույթներ են հաղթել։ 2013 թվականից ի վեր նույն ընկերությունները շահել են ավելի քան 1․7 միլիարդ լարիի տենդերներ։
Օրինակ՝ 2023 թվականի չորրորդ եռամսյակում «Անագի» շինարարական ընկերության հետ առնչվող ութ անձ ընդհանուր առմամբ 425 հազար լարի է նվիրաբերել «Վրացական երազանքին», մինչդեռ նույն ժամանակահատվածում ընկերությունը շահել է ավելի քան 3 միլիոն լարիի տենդեր։ «Գզա» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերի սեփականատեր Գիորգի Ճղոնիան և ընկերության տնօրեն Մալխազ Դումբաձեն նոյեմբերի 13-ին և 15-ին «Վրացական երազանքին» նվիրաբերել են ընդհանուր առմամբ 75 հազար լարի, իսկ «Գզա»-ն շահել է վեց մրցույթ նույն ժամանակահատվածում, որի ընդհանուր արժեքը կազմել է 175 մլն լարի։
Նույն ժամանակահատվածում ընդդիմադիր կուսակցությունների դոնորների հետ առնչվող ընկերություններից ոչ մեկը մրցույթում չի շահել։ Ինչ վերաբերում է պարզեցված գնումներին, ապա «Լելո» կուսակցությանն առնչվող երեք ընկերություններ՝ «Վազիսուբանի Մամուլս» ՍՊԸ-ն, «Չոկոսվի» ՍՊԸ-ն և «Էկոլար» ՍՊԸ-ն ստացել են վեց պայմանագիր՝ 14 980 լարի ընդհանուր արժողությամբ։
«Վրացական երազանքի» դոնորների հետ առնչվող 26 ընկերություններ 2017-2021 թվականներին գյուղատնտեսական պետական ծրագրերի շրջանակներում ստացել են ավելի քան 22 միլիոն լարիի ֆինանսավորում, իսկ 2021-2022 թվականներին խաղողի սուբսիդավորման ծրագրի շրջանակներում հինգ ընկերություններ՝ մինչև 18 միլիոն լարի:
2017-2021 թվականներին Զուրաբ Չխաիձեի հետ կապված ալկոհոլ արտադրող «Կախուրի ավանդական գինեգործություն» ընկերությունը արտոնյալ ագրովարկով ստացել է ավելի քան 6 միլիոն լարի, իսկ խաղողի բերքահավաքի սուբսիդավորման շրջանակներում՝ մինչև 7 միլիոն լարի։ Չխաիձեն 2023 թվականին «Վրացական երազանքին» նվիրաբերել է 60 հազար լարի, իսկ ընդհանուր իշխող կուսակցությանը՝ 240 հազար լարի։
Իշխող կուսակցության շահառու դոնորներից բացահայտվել են «Ռիչ Մետալ Գրուպ» (RMG) հանքարդյունաբերական ընկերությունում աշխատող 19 անձ, որոնք հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին «Վրացական երազանքին» նվիրաբերել են ընդհանուր առմամբ 524 հազար լարի։ Դոնորների թվում էին ընկերության գործադիր տնօրենը («Արեմջի գոլդ» ՍՊԸ-ի և «Արեմջի Կոպեր» ԲԲԸ-ի գործադիր տնօրեն Ջոնդո Շուբիթիձեն), ինչպես նաև RMG խմբում ընդգրկված ընկերությունների միջին և ցածր մակարդակի այլ աշխատակիցներ։
«Բացի խոշոր բիզնես խմբերի տնօրեններից ու գործընկերներից, հաճախ իշխող կուսակցության դոնորները ընկերություններում նման պաշտոններում զբաղված մարդիկ են՝ ֆինանսիստ, երկրաբան, մեխանիկ, արտադրամասի վարիչ և այլն։ Այս հանգամանքը կասկած է առաջացնում, որ նրանք ֆիկտիվ դոնորներ են, իսկ իրական դոնորը կոծկվում է, ինչը օրենքի խախտում է։
Նման գործելաոճը հայտնաբերվել է RMG խմբի, «Անագի» խմբի, «Ալյանս» և «Նեքսթ» խմբի կողմից աշխատող դոնորների հետ կապված։ Շինծու նվիրատվության կասկած են հարուցում նաև մի խմբի կողմից կարճ ժամանակահատվածում կատարված նվիրատվությունները, որոնք տեղի են ունեցել «Լիլո-մոլ» ՍՊԸ-ի առնչությամբ, երբ ընկերության մանր բաժնետերերը խոշոր գումարներ են նվիրաբերել իշխող կուսակցությունը նույն օրը»,- նշում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան»-ը։
2023 թվականի դեկտեմբերի օրենսդրական փոփոխություններով արգելվում էր կուսակցությանը նվիրատվություններ կատարել իրավաբանական անձանց կողմից։ Ըստ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան»-ի՝ փոփոխությունը հիմնականում ձևական բնույթ ունեն և չեն վերացնի իշխող կուսակցության և այլ կուսակցությունների միջև առկա ֆինանսական մեծ անհավասարությունը։
