Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI) հրապարակել է հասարակական կարծիքի հետազոտություն, ըստ որի՝ իշխող կուսակցության վարկանիշը նվազել է։ Եթե հաջորդ շաբաթ կայանար խորհրդարանական ընտրություններ, ապա «Վրացական երազանքի» օգտին կքվեարկեր հարցվածների միայն 19 տոկոսը։ Անցյալ տարվա նոյեմբերին այս ցուցանիշը 25 տոկոս էր։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 4 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 5 Կավելաշվիլին ետ է կանչել ռուսական օրենքը չեղարկելու վերաբերյալ Զուրաբիշվիլիի սահմանադրական հայցը
- 6 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
Վերջին հետազոտությունը ցույց է տալիս, որ 20%-ը չգիտի, թե ում օգտին կքվեարկեր, իսկ 14%-ի ընտրությունը ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունն է։ 3-3%-ն աջակցում են նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի «Հանուն Վրաստանի» կուսակցությանը և Զուրաբ Ջափարիձեի «Գիրչի՝ ավելի շատ ազատություն» կուսակցությանը։
2 տոկոս աջակցություն ունեն՝«Լեյբորիստական», «Լելո», «Գիրչի», «Ստրատեգիա Աղմաշենեբելի», «Հանուն ժողովրդի» և «Քաղաքացիներ» կուսակցությունները։ 1-1%-ը կքվեարկեր այնպիսի կուսակցությունների օգտին, ինչպիսիք են «Պահպանողական շարժում/Ալտ Ինֆո», «Դրոա» և «Եվրոպական Վրաստան»։
Ուսումնասիրության մեջ առանձին մատնանշվում է «Ժողովրդի ուժը» շարժումը, որը հիմնել են «Վրացական երազանքը» ձևականորեն լքած պատգամավորները։ Նրանք 1%-ից պակաս աջակցություն ունեն։
Հարցին, թե որ կուսակցությունների օգտին ոչ մի դեպքում չէիք քվեարկի, պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ. «Միացյալ ազգային շարժում»՝ 39 տոկոս, «Վրացական երազանք»՝ 34%, «Պահպանողական շարժում/Ալտ Ինֆո»՝16%, «Գիրչի՝ ավելի շատ ազատություն»՝13%, «Հայրենասերների դաշինք»՝13%, «Գիրչի»՝ 13%, «Եվրոպական Վրաստան»՝ 13%, «Լեյբորիստական կուսակցություն»՝8%, «Ստրատեգիա Աղմաշենեբելի»՝ 7%, «Դրոա»՝ 7%, «Լելո»՝6%, «Ժողովրդ ուժը»՝5%; «Հանուն Վրաստանի»՝ 4%, «Քաղաքացիներ»՝ 3%, «Հանուն ժողովրդի»՝ <1%։
Հարցվածների 42%-ը կարծում է, որ ոչ մի քաղաքական կուսակցություն չի ներկայացնում իր շահերը։ Ընդհանուր 54%-ն ասում է, որ կա առնվազն մեկ կուսակցություն, որը քիչ թե շատ կամ լիարժեք ներկայացնում է իրենց շահերը։ Հարցման մասնակիցների 78%-ը ցանկանում է ավելի շատ երիտասարդների տեսնել քաղաքականության մեջ։
Հարցին՝ վստահո՞ւմ եք, թե՞ չեք վստահում վրացական քաղաքական կուսակցություններին, հարցվածների 46%-ն ասել է, որ ոչ վստահում է, ոչ էլ չի վստահում, 39%-ը չի վստահում, 13%-ը վստահում է, իսկ 2%-ը չգիտի կամ հրաժարվում է պատասխանել։
Հարցումն իրականացվել է 2023 թվականի մարտի 4-23-ն ընկած ժամանակահատվածում՝ IRI-ի հետազոտական կենտրոնի անունից Բալթյան ուսումնասիրությունների և Գելափ կազմակերպության ներկայացուցիչ դոկտոր Ռասա Ալիշաուսկինի կողմից: Հետազոտական դաշտային աշխատանքներն իրականացրել է «IPM»-ը։ Տվյալները հավաքագրվել են դեմ առ դեմ հարցազրույցների միջոցով: Ընդգրկվել է քվեարկության տարիքի 1500 հարցվող: Տվյալները մշակվել են ըստ տարիքի, սեռի, տարածաշրջանի և բնակավայրի չափի: Սխալների սահմանը +/- 2,5% է, պատասխանների մակարդակը՝ 63%։
