«Եթե չենթարկվեն [«օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքին], կլինեն ֆինանսական տույժեր, ապա արգելանք կդրվի նրանց հաշիվներին, և այդ ժամանակ նրանք պարզապես չեն կարողանա գործել։ Չեն ստանա այն միջոցները, որոնք ստանում են։ Եթե դու լավ գործ ես անում ու չար մտադրություններ չունես, ի՞նչ խնդիր կա հայտարարագիրը լրացնելու և քո ֆինանսները ցույց տալու՝ որտեղի՞ց ես ստանում քո եկամուտը և կոնկրետ ինչ ծրագրեր են ֆինանսավորվում։ Այնուամենայնիվ, կասկած կա, որ բևեռացումը, հեղափոխական սցենարի ֆինանսավորումը տեղի է ունեցել թափանցիկ չլինելու պատճառով»,- ասել է «Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Վրացիները, հավանաբար, այլևս չեն կարողանա աշխատել Լեհաստանում պարզեցված ընթացակարգով
- 2 Կարևոր է, որ Վրաստանի կառավարության ճանաչումը դառնա իրականություն. Զախարովան՝ Օգոստոսյան պատերազմի մասին
- 3 Որոշ քաղաքացիներ կկարողանան ստանալ նույնականացման քարտեր կես գնով՝ 30 լարիով
- 4 Ռուսաստանը պատրաստ է համագործակցել Վրաստանի հետ․ Գալուզին
- 5 Չինաստանը Վրաստանին չի հրավիրել Պեկինում նախատեսված Հաղթանակի շքերթին
- 6 CRRC. Բնակչության 78%-ը կարծում է, որ վիզայի ազատականացման դադարեցումը վնասակար կլինի
Նրա խոսքով՝ ինքը չի ակնկալում, որ իրեն, կամ իր թիմակիցներին կարող են պատժամիջոցների ենթարկել։ «Մենք ոչինչ չենք արել, որ ենթարկվենք պատժամիջոցների։ Ինչպե՞ս կարելի է պատժամիջոցներ կիրառել այն մարդկանց նկատմամբ, որոնք իրենց երկրում օրենք են ընդունում, իսկ երկրի բնակչության մեծամասնությունը դրա իրավունքը տվել է, օրինակ, պատգամավորներին ու իշխանությանը, որն այսօր ներկայացված է կառավարության տեսքով։ Վստահ եմ, որ պատժամիջոցներ չեն լինի»,- ասել է Կալաձեն։
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին այսօր ստորագրել է ռուսական օրենքը։ Օրենքն այսօր հրապարակվել է «Օրենսդրական տեղեկագրում»։
Օրենքի համաձայն՝ բոլոր այն հասարակական և լրատվական կազմակերպությունները, որոնք իրենց եկամուտների 20%-ից ավելին ստանում են միջազգային կազմակերպությունների դրամաշնորհներից, պետք է գրանցվեն որպես օտարերկրյա ուժի շահեր կրող կազմակերպություններ։ Նման կազմակերպությունները պարտավոր են օգոստոսին դիմել Հանրային ռեգիստրի գործակալություն և պահանջել գրանցվել որպես օտարերկրյա ուժի շահեր կրող կազմակերպություն։
Սահմանված ժամկետում գրանցումից խուսափելը կամ ֆինանսական հայտարարագիր չներկայացնելը կառաջացնի տուգանք՝ 25 000 լարիի չափով։ Արդարադատության նախարարության պահանջները չկատարելու համար օրենքը նախատեսում է լրացուցիչ տուգանքներ՝ 10 000 և 20 000 լարիի չափով։
Բացի այդ, Արդարադատության նախարարությունը իրավունք ունի տուգանել բոլոր անձանց (այդ թվում՝ ֆիզիկական անձանց) 5000 լարիով՝ պահանջվող տեղեկությունը չներկայացնելու համար։ Արդարադատության նախարարությունը կարող է ֆիզիկական անձանցից պահանջել նաև անձնական տվյալներ, կոմերցիոն, մասնագիտական և գաղտնի տեղեկություն։
Հարյուրից ավելի հասարակական կազմակերպություններ և առցանց լրատվականներ հայտարարել են, որ չեն գրանցվելու «գործակալների» ռեգիստրում։ Որոշ կազմակերպություններ նախատեսում են վիճարկել ռուսական օրենքը Վրաստանի Սահմանադրական և Մարդու իրավունքների եվրոպական դատարաններում։
