«Վրացական երազանքի» անդամ, խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Միխեիլ Սարջվելաձեն համաձայն է իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի հայտարարության հետ, որը նա արել է այսօր՝ Շովիում ավերիչ սելավից փրկվածների վերաբերյալ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 4 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 5 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 6 Իվանիշվիլին պետք է որոշում կայացնի և նշանակվեն նոր ընտրություններ․ նախագահ
«Այն, ինչ ասաց Իրակլի Կոբախիձեն, բացարձակապես ճիշտ էր, և դուք պատճառ չունեք տիրաժավորելու այն մեկնաբանությունները, որը այժմ փորձում եք անել։
Եթե մարդը ողջ է մնացել, գտնվում է այն կողմում, ինչու պետք է անցներ ցեխի զանգվածի միջով, ուղղակի չգիտեմ։ Միգուցե կոնկրետ պատճառ կա»,- լրագրողներին ասել է Սարջվելաձեն։
Իրակլի Կոբախիձեն այսօր «Վրացական երազանքի» կենտրոնական գրասենյակում կայացած ճեպազրույցում ասել է, որ օգոստոսի 3-ին տեղի ունեցած սելավի զանգվածի տակ մնացած մարդիկ ողջ մնալու հնարավորություն չունեին։ Իշխող կուսակցության նախագահի խոսքով՝ «շահարկումներ են եղել, ապատեղեկատվություն է տարածվել, թե իբր երեխաներից մեկը 3 ժամ պայքարել է սելավի դեմ, ինչն անհավանական սուտ է»։ Լրագրողները իշխող կուսակցության նախագահին ցույց են տվել աղետից փրկված Դավիթ Ջելաձեի՝ Facebook-ում հրապարակած լուսանկարը գրությամբ՝ «Մաշո՛, ինչպե՞ս անցանք այս ճանապարհը, հիմա էլ եմ զարմանում»։ Լուսանկարում Դավիթ Ջելաձեն նշել է այն ճանապարհը, որն անցել է 6-ամյա զարմուհու հետ՝ ապահով վայր փնտրելու համար։ Կոբախիձեն ասել է, որ լուսանկարի մանրամասները դեռ պետք է ստուգել և ճշտել․ «Ինչո՞ւ էր պետք մի ափից մյուսը տեղափոխվել, չգիտեմ, որովհետև ավելի ապահով էր այդ ափին մնալը, շատ մարդիկ մնացին այնտեղ և հասցրեցին... Պատկերացնո՞ւմ եք, մենք այդ տարածքում էինք օրերս, և այնտեղ տեղափոխվելը գործնականում անհնար էր։ Ուստի այս ամենը ստուգման կարիք ունի»:
Դավիթ Ջելաձեն ասում է, որ իր համար անհասկանալի է, թե ինչու է Կոբախիձեն իրեն մեղադրում կեղծիքի մեջ և կարծում է, որ իշխող կուսակցության առաջնորդը չի ցանկանում հանրայնացնել Շովիում տեղի ունեցած սարսափելի դեպքերը։
Օգոստոսի 3-ին սելավը գրեթե ամբողջությամբ ավերել է Շովի հանգստավայրը։ Փրկարարական գործողությունը սկսվել է 3 ժամ ուշացումով, իսկ օրվա վերջում օդաչուները դադարեցրել են օպերացիային մասնակցելը, քանի որ ուղղաթիռը գիշերը չի կարողացել անվտանգ թռչել։ Առայժմ հայտնաբերվել է 25 դի, 8 անհետ կորածների որոնումները դեռ շարունակվում են։ Կառավարության ներկայացուցիչները պնդում են, որ հնարավոր չի եղել խուսափել ողբերգությունից, ինչի հետ համաձայն չեն անկախ փորձագետները։