«Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն շահարկում է համարել սելավից փրկված Դավիթ Ջելաձեի պատմածը, թե ինչպես է նա աղետի գոտու մեջտեղից, մինչև գոտկատեղը խրված ցեխի մեջ, կարողացել իր զարմուհիներից մեկին՝ 6-ամյա Մաշոյին, տեղափոխել սելավի մյուս կողմը, համեմատաբար ապահով վայր։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 4 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 5 Իվանիշվիլին պետք է որոշում կայացնի և նշանակվեն նոր ընտրություններ․ նախագահ
- 6 «Մենք գիտենք, թե դա ինչ է». Ալիևը՝ Վրաստանում ոչ կառավարական կազմակերպությունների ֆինանսավորման մասին
«Շահարկումներ են եղել, ապատեղեկատվություն են տարածվում, որ իբր երեխաներից մեկը երեք ժամ պայքարել է սելավի դեմ, ինչն անհավանական սուտ է։ Պարզապես անհնար է, որ այնտեղ գործընթացները այդպես զարգանային։ Աղետը եղել է անմիջապես և ցավոք
այն մարդիկ, ում հանդիպել է սելավի զանգվածը, պարզապես փրկվելու հնարավորություն չեն ունեցել։ Երեք ժամ աղետի դեմ պայքարող մեկի մասին խոսելը դատարկ սուտ է:
Ինչու էր պետք մի ափից մյուսը տեղափոխվել, չգիտեմ, իհարկե ավելի ապահով էր այդ ափին մնալը, շատերն այնտեղ մնացին ու կարողացան ողջ մնալ։
Օրերս այդ տարածքում էինք, և այնտեղ տեղափոխվելը գրեթե անհնար էր։ Ուստի այս ամենը պետք է ստուգվի։
Ինչ վերաբերում է այս լուսանկարին, ես չգիտեմ, մանրամասները պետք է ճշտվեն, միայն թե ինչու կամ ինչպես կարելի է մի ափից մյուսն անցնել, չգիտեմ, եկեք ճշտենք այդ ամենը»,- ասել է Կոբախիձեն։
Իշխող կուսակցության նախագահի խոսքով՝ ով ընկել է սելավի զանգվածի տակ, ողջ մնալու հնարավորություն չի ունեցել։
«Շատ շահարկումներ կան, որ ավելի շատ մարդիկ կարող էին փրկվել, եթե ավելի շատ ռեսուրսներ օգտագործվեին, ինչը պարզապես չափազանց մեծ շահարկում է: Նրանք, ովքեր տեսել են այն վայրը, որտեղ տեղի է ունեցել աղետը, և նրանք, ովքեր տեղում ծանոթացել են իրավիճակին, բացարձակապես բոլորը կհամաձայնեն ինձ հետ, որ եթե այնտեղ օգտագործվեին լրացուցիչ ռեսուրսներ, ապա պարզապես անհնար էր ավելի շատ մարդկանց փրկել մի պարզ պատճառով. աղետը ակնթարթային էր, սելավի զանգվածը հոսել է անմիջապես, շատ մեծ արագությամբ։ Հետևաբար,
նրանք, ովքեր, ցավոք, հայտնվել են սելավի զանգվածի տակ, ողջ մնալու հնարավորություն չեն ունեցել:
Որքա՞ն ժամանակ կարող է մարդ դիմանալ սելավի զանգվածի տակ։ Այստեղ, իհարկե, րոպեների մասին է խոսքը։
Նրանք, ովքեր ողջ են մնացել սելավից հետո, բոլորը հայտնաբերվել են մինչև գիշերը: Առաջին ժամերին ՆԳՆ-ը, փրկարար ծառայությունը հնարավորություն ունեին ամեն ինչ տեղում տեսնելու և բացահայտելու, և իրականությունն այն էր, որ, ցավոք, ովքեր որ ընկել էին սելավի զանգվածի տակ, նրանց փրկելը իրականում անհնար էր, ում այս ցեխի զանգվածը չի հասել, նրան հաջողվել է փախչել այդ տարածքից»։
Ներքին գործերի նախարարն այսօր հերթական անգամ մեկնաբանել է այն հայտարարությունները, որ եթե աղետի առաջին գիշերը ուղղաթիռները չդադարեին աշխատել, ապա կարող էին ավելի շատ մարդկանց փրկել։
«Ամբողջ տարածքը ցերեկային լույսի ներքո զննվել է, տուժածներ չեն եղել, որ պետք է տեղափոխեին, ու մենք լքեցինք։ Եթե անգամ ուղղաթիռը չկարողանար անել այն, ինչ փրկարարներն արեցին, ևս մեկ անգամ շնորհակալություն այս մարդկանց, տղաները կգնային ու անպայման կհանեին, եթե վիրավոր կամ ցեխի մեջ խրված մարդ լիներ։ Եթե մարդը վիրավորված կամ վնասված լիներ և գտնվեր մեջտեղում, էպիկենտրոնում, և հնարավոր չլիներ նրան դուրս բերել, օդաչուները կարող էին թռչել այնտեղ և դուրս հանել այս մարդուն։ Սելավից հետո ոչինչ չէր երևում, վերևից ոչ ոք չէր երևում, ինչ-որ մեկը կա՛մ օգնություն էր խնդրում, կա՛մ ինչ-որ բան էր կատարվում, դեռ ցերեկ էր»,- ասել է Գոմելաուրին։
Ներքին գործերի նախարարը Ռաճա է գնացել տարերային աղետից հետո միայն 11-րդ օրը, որտեղ ավերիչ սելավի հետևանքով հայտնաբերվել է 24 դի, 9 հոգու դեռ փնտրում են։ Նախարարը հայտնել է, որ երեկ է Թուրքիայից վերադարձել Վրաստան, որտեղ բուժվելու է տեղափոխել ծանր հիվանդ հորը։ Օգոստոսի 3-ին, երբ Բուբա լեռից սկսված սելավը գրեթե ամբողջությամբ ավերել է Շովի հանգստավայրը և մարդկանց կյանքեր խլել, փրկարարական աշխատանքները սկսվել են երեք ժամ ուշացումով։