Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի խոսքով՝ եթե Օչամչիրեում նախատեսվող Ռուսաստանի ռազմաբազայից հարձակում լինի ՆԱՏՕ-ի վրա՝ դաշինքը կգործի։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 3 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 4 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 5 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
- 6 Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները
«Իհարկե, ամեն անգամ, երբ մենք տեսնում ենք Ռուսաստանի կողմից ներկայացվածությունը մեծացնելու փորձ այն տարածքում, որը գտնվում է մեր անմիջական հարևանությամբ, դա անհանգստություն է առաջացնում։ Սակայն, ինչպես ասացի ձեզ, Սև ծովն այսօր արդեն համարվում է տարածաշրջանային, ռազմավարական նշանակություն ունեցող տարածք և հանդիսանում է ՆԱՏՕ-ի ռազմական ծրագրերի բաղկացուցիչ մասը։ Ըստ այդմ, եթե մենք տեսնենք դրա անհրաժեշտությունը, ՆԱՏՕ-ն հնարավորություն և կամք կունենա գործելու, եթե մեզ վրա հարձակվեն կամ տեսնենք, որ դա մեզ սպառնում է»,- ասել է Կոլոմինան Առաջին ալիքին տված հարցազրույցում։
«Մենք բազմիցս ասել ենք, որ, ցավոք, Վրաստանը օկուպացված երկիր է, և այն, ինչ տեղի է ունենում օկուպացիոն գծից այն կողմ, պատասխանատվություն է կրում այն ուժը, որն արդյունավետ վերահսկողություն է իրականացնում տեղում։ Ըստ այդմ, ցանկացած գործողություն, որը տեղի է ունենում օկուպացոն գծի մյուս կողմում, մեր վերահսկողությունից դուրս է, և մենք, ցավոք, այստեղ որևէ լծակ չունենք», - ասել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին։
Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն նույնպես արձագանքել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի հայտարարությանը. «Ընդհանուր առմամբ, մենք օգտագործում ենք բոլոր միջազգային մեխանիզմները դրա դեմ բողոքելու համար։ Կարևոր չէ, թե ՆԱՏՕ-ի դեմ ագրեսիան որ կողմից կարտահայտվի, իհարկե, գործելը ՆԱՏՕ-ի պարտավորությունն է։ Մենք օգտագործում ենք բոլոր միջազգային մեխանիզմները՝ բողոքելու բոլոր անօրինական գործողությունների դեմ»։
Հոկտեմբերի 5-ին օկուպացված Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիան ռուսական «Իզվեստիա» հրատարակությանը տված հարցազրույցում ասել է, որ ինքն ու ՌԴ նախագահը պայմանագիր են ստորագրել, որի համաձայն Օչամչիրեում մոտ ապագայում ՌԴ ռազմածովային ուժերի մշտական բազա է տեղակայվելու։
«Այս ամենն ուղղված է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Աբխազիայի պաշտպանունակության բարձրացմանը, և նման փոխգործակցությունը կշարունակվի։ Նաև կան բաներ, որոնց մասին չեմ կարող խոսել»,- ասել է Բժանիան։
Ներկայում Ռուսաստանի Սևծովյան նավատորմը գտնվում է Սևաստոպոլում՝ Ղրիմի թերակղզում։ 2022 թվականին՝ Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո, նշված նավատորմը բազմիցս հայտնվել է ուկրաինական ուժերի թիրախում։ Wall Street Journal-ի փոխանցմամբ՝ ուկրաինական հարձակումների պատճառով Ռուսաստանը բազայից դուրս է բերել նավատորմի հիմնական մասը։ Ըստ Reuters-ի՝ Օչամչիրեում ռուսական բազա տեղադրելու ծրագիրը կարող է վկայել այն մասին, որ Ռուսաստանը այլընտրանք է փնտրում Սևաստոպոլին, ինչպես նաև փորձում է ընդլայնել իր ռազմական ներկայությունը Թուրքիայի մոտ գտնվող Սև ծովի ափին։