Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոսել է այն վտանգների մասին, որոնք կարող են առաջանալ ընթացիկ պատերազմում Ուկրաինայի պարտության հետևանքով։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը՝ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ, «հակառակորդ» է, որը չի բավարարվի Ուկրաինայով, եթե այնտեղ հաղթի։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 3 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 4 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 5 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
- 6 Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները
«Ի՞նչ եք կարծում, լեհերը, լիտվացիները, էստոնացիները, ռումինացիներն ու բուլղարացիները կկարողանա՞ն մի վայրկյան անգամ հանգստություն պահպանել, եթե Ռուսաստանը հաղթի Ուկրաինայում։ Եթե Ռուսաստանը հաղթի այս պատերազմում, ապա Եվրոպայի նկատմամբ վստահությունը կհավասարվի զրոյի»,- ասել է Մակրոնը ֆրանսիական հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Հարցազրույցին հաջորդած հայտարարության մեջ Ֆրանսիայի նախագահը նշել է, որ պատերազմում հաղթանակի դեպքում Ռուսաստանը չի հրաժարվի իր տարածքային հավակնություններից, ինչը վտանգ է ներկայացնում հարևան երկրների համար։
«Ռուսաստանը դարձել է տերություն, որը ցանկանում է ընդլայնվել, և պարզ է, որ այստեղ կանգ չի առնելու։ Եթե մենք հրաժարվենք Ուկրաինայից, եթե թույլ տանք, որ Ուկրաինան պարտություն կրի այս պատերազմում, ապա Ռուսաստանն անպայման կսպառնա Մոլդովային, Ռումինիային, Լեհաստանին»,- Ֆրանսիայի նախագահի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը։
Փետրվարի վերջին Փարիզում Ուկրաինայի աջակցության թեմայով համաժողովի ժամանակ Էմանուել Մակրոնը չի բացառել Ուկրաինայում արևմտյան զորքերի տեղակայման հնարավորությունը։ Մակրոնի հայտարարությունը քննադատության է ենթարկվել ֆրանսիական ընդդիմության առաջնորդների կողմից և այն անվանել են «թշնամական»։ Reuters-ը գրում է, որ շաբաթվա սկզբին Մարի Լը Պենի ծայրահեղ աջ կուսակցությունը, որը Մակրոնի հիմնական հակառակորդն է, ձեռնպահ է մնացել խորհրդարանում Ուկրաինայի հետ Ֆրանսիայի ստորագրած անվտանգության համաձայնագրին սատարելուց, իսկ ծայրահեղ ձախ կուսակցությունը դեմ է քվեարկել դրան։ Էմանուել Մակրոնն ասում է, որ համաձայն չէ ընդդիմության հետ։
«Այսօր Ուկրաինային աջակցելուց ձեռնպահ մնալու կամ դրան դեմ քվեարկելու որոշումը չի նշանակում ընտրել խաղաղություն։ Սա պարտության ընտրություն է: Այլ բան է... եթե պատերազմը տարածվի Եվրոպայում, մեղավորը Ռուսաստանն է լինելու, բայց եթե մենք որոշենք թույլ լինել, եթե այսօր որոշենք չպատասխանել, դա կլինի պարտության ընտրություն, իսկ ես չեմ ուզում դա»,- ասել է Մակրոնը երեկվա հարցազրույցում։
Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ Եվրոպայի համար կարևոր է կարմիր գծեր չգծել, ինչը Ռուսաստանի համար թուլության նշան կլինի և կխրախուսի Ուկրաինայում նրա գործողությունները։ Մակրոնը հրաժարվել է մանրամասնել, թե ինչպիսին կարող է լինել Ուկրաինայում զորքերի տեղակայումը։
«Ես չեմ ուզում դա անել։ Ես ցանկանում եմ, որ Ռուսաստանը դադարեցնի այս պատերազմը և հետ քաշվի իր դիրքերից, խաղաղության հասնելու հնարավորություն տա»,- ասել է Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ Ուկրաինան մարտադաշտում հայտնվել է բարդ իրավիճակում, և դաշնակիցների կողմից ավելի ուժեղ աջակցություն է անհրաժեշտ։