Եվրահանձնաժողովը Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի կարգավիճակի վերաբերյալ բանավոր զեկույց կներկայացնի հունիսի վերջին։ Այս մասին հայտնում է «Ազատություն ռադիոկայանի» եվրոպական ծառայության խմբագիր, լրագրող Ռիկարդ Յոզվիակը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 3 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 4 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 5 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 6 Դատարանը Նիկա Գվարամիայի նկատմամբ կալանք է կիրառել
«Բանավոր թարմացումն այն մասին, թե ինչպես են Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը առաջ շարժվում ԵՄ-ին միանալու ուղղությամբ, հավանաբար կլինի հունիսի վերջին, իմ վարկածով մոտավորապես հունիսի 21-ին: Սա բավական ժամանակ կտա Ուկրաինայի Ռադային՝ ընդունելու հիմնական օրենսդրական փաթեթները»,- այսօր՝ մայիսի 26-ին, Twitter-ում գրել է Յոզվիակը։
Վրաստանում գործող ութ հասարակական կազմակերպությունների գնահատմամբ՝ Եվրահանձնաժողովի կողմից Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելու վերաբերյալ սահմանված 12 հանձնարարականներից միայն մեկն է ամբողջությամբ կատարվել, երկու պայման՝ մեծամասամբ, չորս պայման՝ մասամբ է կատարվել, իսկ հինգը դեռ պետք է կատարվի։ Չկատարված հանձնարարականները վերաբերում են ապաբևեռացմանը, դատական անկախությանը, ապաօլիգարխացմանը, ԶԼՄ-ներին և քաղաքացիական հասարակության ներգրավմանը:
Վրաստանը Եվրամիությանն անդամակցելու դիմումը ներկայացրել է 2022 թվականի մարտի 3-ին, թեև ծրագրում էր դա անել 2024 թվականին։ Գործընթացն արագացել է, քանի որ ռուսական ներխուժումից հետո Ուկրաինան արագացված կարգով դիմել է Եվրամիությանը և լրացրել դիմումը փետրվարի 28-ին։ Այդ օրինակին հետևեցին ասոցացման եռյակի մյուս անդամները՝ Վրաստանը և Մոլդովան:
Հունիսին Եվրոպական խորհուրդը Ուկրաինային ու Մոլդովային շնորհեց անդամակցության թեկնածուի կարգավիճակ, իսկ Վրաստանի դեպքում՝ ճանաչեց երկրի եվրոպական հեռանկարը։ Եվրամիությունը պատրաստ է Վրաստանին տալ թեկնածու երկրի կարգավիճակ այն բանից հետո, երբ նա կկատարի 12 հանձնարարականներ/առաջնահերթությունները։ Հանձնարարականների կատարման վերաբերյալ Եվրահանձնաժողովի կարծիքի հիման վրա որոշումը Եվրամիության խորհուրդը կընդունի 2023 թվականի վերջին, ինչի համար կպահանջվի անդամ 27 երկրների համաձայնությունը։ Դրանից հետո կսկսվի լիիրավ անդամակցության համար պաշտոնական բանակցությունների գործընթացը։
Թեկնածուի կարգավիճակ ունեցող Ուկրաինայի իշխանությունները նշում են, որ իրենք աշխատում են Եվրամիության բոլոր երկրների հետ՝ կապված անդամակցության հարցի շուրջ բանակցությունների մեկնարկի հետ։
Այս թեմայով՝
Մենք ջանք չենք խնայի, որպեսզի երկիրը մինչև տարեվերջ ստանա թեկնածուի կարգավիճակ․ Ղարիբաշվիլի
