Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ Վրաստանը վերջին տարիներին բազմաթիվ շոշափելի հաջողությունների է հասել «Վրացական երազանքի» կառավարության վարած ազգային ու ողջամիտ քաղաքականության արդյունքում։ Այս մասին Ղարիբաշվիլին հայտարարել է Անկախության օրվա միջոցառմանը ունեցած ելույթի ժամանակ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 3 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 4 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 5 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
- 6 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
«Լայնածավալ բարեփոխումները, որոնք մենք իրականացրել ենք նաև օրենքի գերակայություն և ժողովրդավարություն, տնտեսական առաջընթաց և սոցիալական արդարություն ապահովելու, պետական ինստիտուտների կառուցման և հանրային ինստիտուտների ամրապնդման համար, արդարացիորեն արժանի են ողջ աշխարհում անաչառ, օբյեկտիվ գնահատողների ճանաչմանը»:
Հատկապես տպավորիչ է մեր հաջողությունները եվրաինտեգրման ճանապարհին։ Հպարտ եմ, որ վարչապետի պաշտոնում պատիվ եմ ունեցել ստորագրելու Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը։ Արդյունքում Վրաստանն այսօր օգտվում է ազատ առևտրից և ԵՄ տարածք առանց վիզայի ճանապարհորդությունից: Անցյալ տարի մենք Եվրամիությանն անդամակցության հայտ ներկայացրինք և Եվրոպական միությունից ստացանք եվրոպական հեռանկար, որն իսկապես պատմական որոշում էր։ Այս ամենը մեր կառավարության վերջին տասը տարվա աշխատանքի արդյունքն է, դա մեր ձեռքբերումն է, բայց մենք շարունակելու ենք ջանք չխնայել, որպեսզի երկիրը տարեվերջին ստանա թեկնածուի կարգավիճակ, որը կլինի Եվրոպական միությանն ինտեգրվելու նոր փուլի մեկնարկ։
Այսօրվա ամենաբարդ աշխարհաքաղաքական իրավիճակում մենք՝ Վրաստանի կառավարությունն ու վրաց ժողովուրդը, ակնկալում ենք Եվրոպայից միակ ճիշտ և արդար որոշումը՝ Վրաստանի դարավոր ձգտումների, մեր կառավարության և ժողովրդի միասնական ջանքերի ճանաչում և հետևաբար՝ Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակի շնորհում»,- ասել է Ղարիբաշվիլին։
Նրա խոսքով՝ Եվրոպայի կողմից Վրաստանի «արժանիքների արդարացի ճանաչումը» պատմական քայլ կլինի, որը կնպաստի երկրում բևեռացման դադարեցմանը, խաղաղության և կայունության ամրապնդմանը, երկրի հետագա առաջընթացին։
Իր ելույթի ժամանակ Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ անկախության ձեռքբերումից հետո սկսվել է ազատ Վրաստանի կառուցումը, «թեև անկախությունից ազատություն ճանապարհը դեռ պետք է քայլել»։ Վարչապետի խոսքով՝ անկախությունը նշանակում է ուրիշներից անկախ լինել, իսկ ազատությունը՝ ունենալ ինքնիշխան պետություն, որը ներքին ու արտաքին քաղաքականություն է իրականացնում միայն սեփական ժողովրդի շահերից ելնելով։
Նախագահի ելույթը տարբերվում էր Վրաստանի վարչապետիի ելույթից։ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ կառավարությունը ոչնչացնում է նոր սերնդի եվրոպական ապագան և չի կատարում ժողովրդին տրված խոստումը երկրի եվրաինտեգրման վերաբերյալ։