Եվրոպական միությունը կշարունակի Մոլդովայի և Վրաստանի պաշտպանության հատվածում աջակցել ազգային անվտանգության և կայունության ամրապնդմանը: Եվրոպական միության խորհուրդն այսօր հավանություն է տվել Եվրոպական խաղաղապահ գործիքի (EPF) շրջանակներում օգնության հերթական փաթեթին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
Վրաստանին հատկացված 30 միլիոն եվրոն կընդգրկի 36-ամսյա ժամանակահատված և կֆինանսավորի Վրաստանի պաշտպանության ուժերի ստորաբաժանումների համար ոչ մահաբեր սարքավորումների, պարագաների և ծառայությունների, ներառյալ տեխնիկական պատրաստության գնումը: Ոչ մահաբեր սարքավորումները ներառում են ճարտարագիտություն, հրամանատարություն և հսկողություն, բժշկական, լոգիստիկ և կիբեր պաշտպանության սարքավորումներ:
Եվրոպական միության խորհրդի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ Վրաստանն օգնություն է խնդրել 2023 թվականի փետրվարի 8-ին։ Սա 2022 թվականի դեկտեմբերին հաստատված 20 միլիոնանոց օգնության փաթեթին և 2021 թվականի դեկտեմբերին հաստատված 12,75 միլիոնանոց օգնության փաթեթին ավելացված երրորդ փաթեթն է։
Ինչ վերաբերում է Մոլդովային, ապա նա կստանա 40 մլն եվրո օգնություն։
«Մենք շարունակում ենք աջակցել Մոլդովայի Հանրապետության և Վրաստանի զինված ուժերի կարողությունների արդիականացմանը։ Այս բարդ աշխարհաքաղաքական համատեքստում և նրանց եվրոպական նկրտումներին համահունչ մենք օգնում ենք նրանց ամրապնդել իրենց պաշտպանական հատվածները և մեծացնել ԵՄ ռազմական առաքելություններին և գործողություններին մասնակցելու իրենց կարողությունը:
Սա EPF-ի շրջանակներում երկու երկրների համար օգնության երրորդ փաթեթն է, որը հստակորեն ընդգծում է ԵՄ-ի անսասան նվիրվածությունը տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը», - ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը:
Եվրոպական խաղաղապահ գործիքը ստեղծվել է 2021 թվականին և ԵՄ-ին հնարավորություն է տալիս ուժեղացնել ոչ անդամ երկրների, տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների կարողությունները՝ կապված ռազմական և պաշտպանական խնդիրների հետ։ Օգնության ստացողների թվում են նաև Ուկրաինան, Աֆրիկյան միությունը, Նիգերիան, Մոզամբիկը, Մալին և Բոսնիա և Հերցեգովինան:
